23-07-2026 / 15:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Իրանի հարաբերությունները շատ լավ մակարդակում են. Իրանցի փորձագետ

2025/11/06 15:04
Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հայաստանի և Իրանի հարաբերություններում առկա մթնոլորտը շատ դրական է: «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված երկօրյա համաժողովի շրջանակներում Region Monitor-ին տված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների իրանական ասոցիացիայի նախագահ, Թեհրանի համալսարանի իրավունքի և քաղաքական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Բահարեհ Սազմանդը:

«Հայաստանի և Իրանի հարաբերությունները շատ լավ մակարդակում են: Մենք ունենք պատմական, մշակութային մի շարք ընդհանրություններ, ինչպես նաև ընդհանուր մտահոգություններ: Կան նաև խնդիրներ, ինչպես օրինակ՝ պատժամիջոցները, սակայն դրանք չեն ազդել հարաբերությունների դրական ընթացքի վրա»,- ընդգծել է նա: 

Սազմանդը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Հայաստանի ու Իրանի փոխգործակցության հեռանկարներին, նշել է. «Հայաստանը ԵԱՏՄ-ի միջոցով, իսկ Իրանն էլ Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով կարող են հետամուտ լինել միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը, որը կլրացնի գոյություն ունեցող նախաձեռնությունները»: 

Սազմանդը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի միջոցով Իրանը կարող է հասանելիություն ունենալ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներին: «Մյուս կողմից Իրանն էլ ՇՀԿ անդամ է, որտեղ քննարկվում են նաև անվտանգության, վստահության կառուցման հարցեր: Քանի որ Հայաստանն էլ այս կառույցին անդամակցելու ցանկություն ունի, Իրանն էլ այդ հարցում կարող է օգնել»,-նշել է նա: 

Սազմանդը կարևորել է հանրային դիվանագիտության խթանումը՝ նկատելով, որ Հայաստանն այս ուղղությամբ շատ ակտիվ է: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ու Իրանը պետք է ուշադրություն դարձնեն գիտակթական ոլորտում համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրներում համապատասխանաբար հայերենի և պարսկերենի ուսուցման խթանմանը, հետազոտական կենտրոնների միջև կապերի ամրապնդմանը: Սազմանդի խոսքով՝ կարելի է դիտարկել նաև տարածաշրջանային ուսումնասիրությունների համատեղ կենտրոն ստեղծելու հարցը: 

Հանրային դիվանագիտության ակտիվացման շրջանակներում նա նաև դրական է գնահատել  «Օրբելի ֆորումի» դերը: «Այն հնարավորություն է ստեղծել և՛ փորձագիտական շփումների, և՛ անմիջապես ՀՀ պաշտոնյաների կողմից ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին ծանոթանալու համար»,-նշել է նա: 

Նախորդ Լուրը

Գյուլեր. Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը

Հաջորդ Lուրը

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Միխեիլ Սաակաշվիլիի դեմ

Այլ Լուրեր

Կարևոր

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026
Միջազգային

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Միխեիլ Սաակաշվիլիի դեմ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)