01-04-2026 / 20:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները

2025/11/11 12:31
Իրան, Հայաստան, Հասարակություն

Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ դարավոր համագործակցության արդյունքում ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները, երկու երկրների մշակութային հարուստ ժառանգության և զբոսաշրջային մեծ ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

Ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության՝ Սալեհի Ամիրին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցից հետո հայ-իրանական զբոսաշրջային հարաբերությունների նոր փուլ է սկսվել։ Նա շեշտել է, որ Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը մեծ հետաքրքրություն է առաջացրել և ցույց է տվել հայ ժողովրդի հետաքրքրությունն Իրանի մշակույթի նկատմամբ։ Նախարարը նշել է, որ նպատակ ունեն զարգացնել հատկապես ավտոմեքենայով և ընտանեկան զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծել համատեղ հանձնաժողով՝ ծրագրերի իրականացումը վերահսկելու համար։

Նախորդ Լուրը

Ղազախստանը պատրաստ է ամսական մինչև 20.000 տոննա ցորեն առաքել ՀՀ

Հաջորդ Lուրը

Վրաստանի ու Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություն են անցկացրել

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Թուրքիա

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի ու Թուրքիայի սահմանապահները համատեղ զորավարժություն են անցկացրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)