07-06-2026 / 13:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք մասնագետ. Վանի հայկական մշակութային արժեքները ոչնչանում են

2025/11/11 15:20
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Վանի պատմական շինությունները շարունակում են մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը տարիների անտարբերության և անխնամության պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում։ Հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում տուրիզմի մասնագետ Մուրաթ Բեյազը հայտարարել է, որ «20 տարի նույն տեղում դոփելուց հետո» Վանի զբոսաշրջությունը կարող է կրկին աշխուժանալ, եթե հուշակոթողները վերականգնվեն։

«Այս պատմական կառույցները ստեղծած մարդիկ, եթե այսօր տեսնեին դրանց վիճակը, բան չէր մնա, որ մեզ չասեին: Մենք մարդկանց ջանքն ու պատմությունը չհարգեցինք: Մենք չկարողացանք բացել հայկական վանքերը: Ամենը գանձագողերի կողմից կործանված վիճակում են»,- քննադատել է Բեյազը:

Այդպիսի մշակութային կոթողների թվում է Վանի Բաշքալե շրջանում գտնվող 1700 տարվա Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին, ինչպես նաև Գևաշի Սուրբ Թովմա վանքը և հանրահայտ Կարմիր եկեղեցին (Գարմրավանքը): Այս հուշակոթողները, որոնք երբևէ եղել են տարածաշրջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը, այսօր լքված են և պարբերաբար ենթարկվում են գանձագողերի վնասմանն ու թալանին։

Բեյազը նաև քննադատել է Վանի բերդի վերականգնման աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք առաջ են գնում դանդաղ տեմպերով, ապա հավելել․«Եթե այս կառույցները վերանորոգվեն, զբոսաշրջիկը հանգիստ կարող է Վանում 6-7 օր ժամանակ անցկացնել: Այս կոթողները պետք է հրատապ վերանորոգվեն»։

Նախորդ Լուրը

Քաջարանի թունելի շինարարության միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստ է անցկացվել

Հաջորդ Lուրը

Անկլավների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի դեռ անկլավները սահմանազատված չեն. Խանդանյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Անկլավների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի դեռ անկլավները սահմանազատված չեն. Խանդանյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)