Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից:
«Մենք որոշում ենք կայացրել դպրոցները մայիսի 16-ից բացելու մասին: Ամեն դեպքում աշակերտների այցելությունը պարտադիր չի լինելու»,- նշել է նա:
Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի առկայության մասին, գրանցվել է ավելի քան 109 286 վարակվածության դեպք, որից 6685-ը մահվան ելքով: