08-09-2026 / 10:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

2026/07/24 13:47
ԱՄՆ, Կարևոր, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուլիսի 25-ից նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկեր երկրների նկատմամբ՝ դրանք հիմնավորելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարի անբավարար միջոցառումներով, հայտնել է «NDTV World»-ը։

Նոր դրույքաչափերը կկազմեն 10% և 12,5% և կկիրառվեն ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ՝ փոխարինելով ժամանակավոր 10%-անոց համընդհանուր մաքսատուրքին, որի գործողության ժամկետն ավարտվել է։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը գրեթե մեկ դար խստորեն կիրառում է հարկադիր աշխատանքի արդյունքում արտադրված ապրանքների ներմուծման արգելքը և ակնկալում է, որ առևտրային գործընկերները նույնպես նման քայլեր կձեռնարկեն։

10%-անոց մաքսատուրք կկիրառվի, մասնավորապես, Հնդկաստանի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Բանգլադեշի, Մեքսիկայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Պակիստանի, Շրի Լանկայի և ևս մի շարք երկրների նկատմամբ։

12,5%-անոց դրույքաչափ կգործի 38 երկրի, այդ թվում՝ Չինաստանի համար։

Միաժամանակ Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և Շվեյցարիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը, գործող մյուս մաքսային վճարների հետ միասին, ընդհանուր առմամբ կկազմեն 10% կամ 12,5%։

Նոր մաքսատուրքերը սահմանվել են ԱՄՆ-ի 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ հոդվածի հիման վրա։ Վարչակազմի գնահատմամբ՝ այս մեխանիզմն իրավական առումով ավելի կայուն է, քան նախկին «փոխադարձ մաքսատուրքերը», որոնք ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարին ճանաչել էր անօրինական։

Միևնույն ժամանակ, մի շարք ապրանքներ՝ նավթը, բնական գազը, պարարտանյութերը, որոշ սննդամթերք, ինչպես նաև արդեն ազգային անվտանգության հիմքով մաքսատուրքերի ենթակա պողպատը, ալյումինը, պղինձը և ավտոմեքենաները, ազատվել են նոր սահմանափակումներից։

Tags: ԱՄՆ
Նախորդ Լուրը

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026
Անվտանգություն

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026
Միջազգային

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026
Հաջորդ Lուրը

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)