14-11-2025 / 14:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը

2025/11/14 13:41
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման՝ մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում և տարածաշրջանում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններում ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։

«Իհարկե, նախորդող շրջանում գործընթացը բավական դրական ընթացք ուներ՝ չնայած կային նաև բարդություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ «Թրամփի ուղի» ծրագրի և այլ ծրագրերի, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է։ 

Ըստ Փաշինյանի՝ «Թրամփի ուղի» նախագիծը մեծ օգուտներ է բերելու բոլոր կողմերին, հետևաբար չի լինելու որևէ ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ։ 

Վարչապետը նաև կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագիծը ոչ թե վնասներ է հասցնելու Իրանի, Վրաստանի կամ էլ Ռուսաստանի Դաշնության շահերին ու հետաքրքրություններին, այլ ընդհակառակը՝ նոր հնարավորություններ է բացելու կողմերի համար։  

«Օգոստոսի 8-ից հետո ես կարծիք հայտնեցի, որ Ռուսաստանի Դաշնությունն այս ծրագրի իրականացման ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականն ընդունվեց հոռետեսությամբ, բայց  մենք բոլորս տեսանք, որ Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ Ռուսաստանը։ Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին և Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Կենտրոնական Ասիայի երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս երկրներին»,-ընդգծել է վարչապետը։ 

Փաշինյանի բնորոշմամբ՝ այժմ Հայաստանի կառավարությունն աշխատում է մաքսիմալ թափանցիկ կերպով, հետևաբար տարբեր հարցերի շուրջ հանրությանն անհանգստացնող բոլոր մտահոգությունները ժամանակի ընթացքում  կստանան իրենց պատասխանները։ 

«Ցանկացած հետագա ապոկալիպսիսի կամ սարսափի հնարավոր տեսություն ևս կանխավարկածով հերքում եմ՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսք ունի, որովհետև նման բան չի կարող տեղի ունենալ նաև այն պարզ պատճառով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակային են և թափանցիկ»,-վստահեցրել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման կամ բոլոր այլ հարցերի համատեքստում Հայաստանի կառավարությունը որևէ մեկի հետ չունի ոչ մի գաղտնի, բանավոր պայմանավորվածություն։

«Բանավոր պայմանավորվածությունը հնարավոր էլ չէ, որովհետև բանավոր պայմանավորվածությունը մի բան է, որը նույնիսկ կես ժամ հետո կարող է այլ կերպ մեկնաբանվել և ունենալ տարընթերցումներ։ Որևէ բանավոր պայմանավորվածություն գոյություն չունի և չի կարող ունենալ, և դրա մեծագույն պատճառը լեգիտիմությունն է։ Այս ծրագրերը հնարավոր չէ իրականացնել առանց լեգիտիմության։ Ընդհանրապես, մեր բոլոր ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, քանի որ միայն լեգիտիմությունն է, որ կարող է բերել տևական խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և այլն»,-եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

 «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Նախորդ Լուրը

Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարար նախարարների առանձնազրույցը

Հաջորդ Lուրը

Կառավարությունն ԱԺ է ուղարկել առողջության ապահովագրության օրենքը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

14/11/2025
Հայաստան

Կառավարությունն ԱԺ է ուղարկել առողջության ապահովագրության օրենքը

14/11/2025
Հայաստան

Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարար նախարարների առանձնազրույցը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Կառավարությունն ԱԺ է ուղարկել առողջության ապահովագրության օրենքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

14/11/2025

Ի՞նչ հարցեր են քննարել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

14/11/2025

Կառավարությունն ԱԺ է ուղարկել առողջության ապահովագրության օրենքը

14/11/2025

Փաշինյանը Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)