19-11-2025 / 12:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

2025/11/18 10:29
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել, ունի անվասայլակի կարիք, որը նրան չեն տրամադրում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է արգենտինահայ փաստաբան Լուսիանա Մինասյանը։ 

Մինասյանը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Վիգեն Էուլջեքջյանը կարճ հեռախոսազրույց է ունեցել իր ընտանիքի անդամների հետ, որն առաջինն էր վերջին 45 օրերի ընթացքում։ Նշվում է, որ 45 օր Ադրբեջանը թույլ չի տվել որևէ տեսակի հաղորդակցություն։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Էուլջեքջյանը ընտանիքի անդամներին հայտնել է, որ այլևս չի կարողանում քայլել, ֆիզիկական վիճակը կտրուկ վատթարացել է, այժմ կարիք ունի անվասայլակի, բայց այն իրեն չեն տրամադրել։ 

Էուլջեքջյանը հաղորդել է, որ իրեն տարել են բժշկի մոտ, սակայն ուղեկցող բանտապահները թույլ չեն տվել, որպեսզի ինքը որևէ դեղորայք ստանա։ «Չնայած նրա առողջական վիճակին՝ նա ոչ մի բժշկական օգնություն չի ստացել, շարունակում է մնալ առանց բժշկական օգնության, ինչը մարդասիրական հիմնարար չափանիշների խախտում է»,- նշում է Մինասյանը։ 

Վիգեն Էուլջեքջյանը նաև հայտնել է, որ ինքը պատշաճ սնունդ չի ստանում, միակ սնունդը, որ իրեն տրամադրում են թեյն է ու հացը։ Լուսիանա Մինասյանը շեշտել է, որ սա դիտավորյալ կերպով անձին զրկանքի ենթարկելու  քայլ է ու մարդու արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունք։ 

Ըստ Լուսիանա Մինասյանի՝ եթե Վիգեն Էուլջեքջյանի փոխանցած տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի միջազգային իրավունքի, կալանավորների նկատմամբ վերաբերմունքի իրավունքի, կալանավորների հետ վարվելակերպի ՄԱԿ-ի նվազագույն ստանդ կանոնների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտումներ։ 

«Բժշկական օգնության մերժումը, սննդից զրկելը, դեղորայքի մատակարարմանը խոչընդոտելը և անվասայլակ տրամադրելուց հրաժարվելը լուրջ սպառնալիք են Վիգենի առողջության և կյանքի համար։ Մենք խնդրում ենք անկախ բժշկական գնահատում անցկացնել, ապահովել որակավորված միջազգային մարմինների կողմից մարդասիրական հասանելիություն, ապահովել պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և տրամադրել անվասայլակ»,- հավելել է Լուսիանա Մինասյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ խնդիրների մասին ծանուցումներ ուղարկել նաև ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։

Վիգեն Էուլջեքջյանին և նրա կնոջը՝ Մարալ Նաջարյանին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղիում ապօրինի ձերբակալել և Բաքու էր տարել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել, սակայն Վիգեն Էուլջեքջյանը մինչ օրս շարունակում է ապօրինի պահվել Բաքվի բանտում։ Բաքվի դատարանը շինծու դատական նիստի արդյունքներով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։  

Նախորդ Լուրը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

Այլ Լուրեր

Հայաստան

Քննարկվել են ավիացիայի ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

19/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

19/11/2025
Հայաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ասկոնասի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսում է

19/11/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Քննարկվել են ավիացիայի ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

19/11/2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

19/11/2025

ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ասկոնասի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսում է

19/11/2025

Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

18/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)