23-07-2026 / 04:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքիան վերահաստատում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում նախկին՝ նույն մոտեցումը». Արմեն Պետրոսյան

2025/11/19 13:56
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունը։

«Նոյեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հիմնավորումները, որոնք նույն իմաստային տրամաբանության մեջ էին՝ քողարկված Ադրբեջան-Հայաստան գործընթացով, վերահաստատում են թեմայի հետ կապված Թուրքիա-Ադրբեջան մարտավարության անփոփոխելիության և դրա առանցքային պատճառի հանգամանքը։

Մասնավորապես հատկանշական է Ֆիդանի հետևյալ ընդգծումը. պայմանագրում չի ներառվել երկու հարց՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը և Հայաստանի սահմանադրությանը վերաբերող որոշ հարցեր։ Երբ այս հարցերը լուծվեն և Ադրբեջանը ստորագրի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանային անցակետերը Հայաստանի հետ։

Վերոնշյալի համատեքստում հերթական անգամ վերահաստատվում է այն հանգամանքը, որ չնայած TRIPP-ի սկզբունքների ամրագրմանը, այնուամենայնիվ, թե՛ Ադրբեջանի, թե՛ նաև Թուրքիայի համար չափազանց կարևոր են երթուղու կարգավորման իրավական, ֆինանսատնտեսական դետալները։ Եվ Հայաստանի հետ վերջնական կարգավորման հարցը երկու կողմերն էլ անընդհատ օգտագործելու են որպես լծակ՝ թե՛ Հայաստանի և թե՛ շահակից այլ դերակատարների դիրքորոշումների վրա ազդելու համար, մինչև կստանան առավելագույն հնարավոր լուծումը»։

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Թուրքիան երբ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ

Հաջորդ Lուրը

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Այլ Լուրեր

Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
ՌԴ

Wildberries-ի պահեստների հրդեհից պատճառված վնասը գերազանցել է Ռուսաստանի 53 մարզերի տարեկան բյուջեները

22/07/2026
Հաջորդ Lուրը

Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)