11-07-2026 / 06:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ. Պապուաշվիլի

2025/11/25 15:35
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Վրաստանի մասին արված հայտարարությանը՝ նշելով, որ Դաշինքին անդամակցության հարցն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։

«Վրաց ժողովուրդն այլևս միամիտ չէ նման հայտարարությունների նկատմամբ. նրանք հստակ տեսնում են, թե ինչի հետ գործ ունենք։ 2008թ․ նրանք ասացին, որ դուռը բաց է, և այդ ժամանակվանից անցել է 17 տարի։ Վրաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ ռազմական մերձեցման առումով, մասնակցելով պատերազմներին և մարտական ​​գործողություններին ՆԱՏՕ-ի զորքերի հետ կողք կողքի։ Երբ պարոն Ռյուտեն վարչապետ էր, մենք Աֆղանստանում տասն անգամ ավելի մեծ զորախումբ ունեինք։ Հետևաբար, ժամանակն է դադարեցնել մատով ցույց տալը և հարցեր տալը։ Վրաց ժողովուրդը այլևս այնքան միամիտ չէ, որ հանդուրժի դա։ Գնդակն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի դաշտում է։ Վրաստանն ամեն ինչ արել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար. ավելին, դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հիշատակել է նաև Ուկրաինայի նախագահի խոսքերը, երբ 2022-ին հարցրել էր արդյոք ընդունում են նրանց ՆԱՏՕ, թե՝ ոչ։ Ըստ Պապուաշվիլիի՝ Ուկրաինան մինչ օրս չի ստացել ո՛չ «այո», ո՛չ էլ՝ «ոչ»։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանին՝ նշելով, որ Դաշինքը համագործակցում է Վրաստանի հետ, և, ի թիվս այլ հարցերի, մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Նյու Յորքում տեղի է ունեցել Կ.Պոլսո Հայոց պատրիարքարանի պատմության մասին պատմող բացառիկ ֆիլմի անգլերեն տարբերակի ցուցադրությունը

Հաջորդ Lուրը

Կատարը Հայաստանում նոր դեսպան ունի

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
Հաջորդ Lուրը

Կատարը Հայաստանում նոր դեսպան ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)