24-10-2026 / 10:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև գարուն պետք է մշակվի և Երևանի գլխավոր հատակագծում ինտեգրվի օդային միջանցքների գաղափարը, որը օդափոխություն կապահովի քաղաքում

2025/11/26 14:55
Հայաստան

Երևանում օդի աղտոտվածության պատճառները տարբեր են՝ ավտոմեքենաների օրեցօր աճող թիվ, հանքերի շահագործում, տարիներ ընթացքում կանաչ տարածքի կրճատում, հրդեհներ, խոտածածկ տարածքների ու չորացած տերևների, այլ իրերի այրում, շինարարություն և այլն։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը նշեց, որ վերջին շրջանում մի շարք ուղղություններով բազմաթիվ և բազմապրոֆիլ քայլեր են իրականացնում։   

«Մտահոգիչ է օրգանական թափոնների, հատկապես չորացած տերևների այրումը։ Ասեմ, որ շուտով կլինի փոփոխություն, ըստ որի Երևանի քաղաքապետարանն այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացնի։ Նշեմ նաև, որ որպես պիլոտային ծրագիր՝ Դավթաշենում մեր ֆրանսիացի գործընկերների հետ հիմնել ենք օրգանական թափոնների հավաքման 15 կետ։ Հանրության հետ աշխատելով՝ նպատակ ունենք հավաքել օրգանական թափոնները, այդ թվում՝ տերևները, որոնք տեղափոխվելու են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, որտեղ կոմպոստացվելու են։ Այն լավ պարարտանյութ է լինելու»,-ասաց Սիրարփի Հայկազյանը։  

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրականացրել են կանաչ տարածքների ընդլայնում մոտ 58 հա-ով։ Նա նշեց, որ այս պահին մեկնարկել են Նուբարաշենի աղբավայրի հարակից հատվածում մոտ 8.5 հա տարածքի վրա նոր անտառի հիմնման աշխատանքներ։ Առաջիկայում պլանավորում են Դալմայի մոտ 230 հա-ի վրա անտառպուրակի հիմնում։ 

«Քաղաքապետի հանձնարարականով մինչև գարուն պետք է մշակենք և Երևանի գլխավոր հատակագծում ինտեգրենք օդային միջանցքների գաղափարը, որ օդափոխություն կապահովի քաղաքում։ Դրանից բացի, նշեմ նաև, որ էլեկտրական ավտոմեքնենաների համար քաղաքում կա արտոնություն՝ կապված կայանման վճարների հետ։ Առաջիկայում էլ տրանսպորտը համալրվելու է էլեկտրական շարժակազմով»,-ասաց Սիրարփի Հայկազյանն՝ ընդգծելով, որ ամենատարբեր ոլորտներում բազմակողմանի ծրագրեր են իրականացնում, սակայն կարճաժամկետ հատվածում օդի որակի վրա տեսանելի արդյունք դժվար լինի։ 

Նախորդ Լուրը

Տեղի է ունեցել ԱԽ նիստ

Հաջորդ Lուրը

Վրաստանը 20 օրից ավելի է թույլ չի տալիս ադրբեջանական ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին անցնել մաքսատունը

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանը 20 օրից ավելի է թույլ չի տալիս ադրբեջանական ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին անցնել մաքսատունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)