03-12-2025 / 23:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

FlyOne Armenia-ն հայտարարում է 3 Airbus A320 օդանավերի ձեռքբերման մասին

2025/11/28 17:54
Հայաստան, Տնտեսություն

FLYONE ARMENIA ավիաընկերությունը Avia Solutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք  է բերել երեք Airbus A320 տիպի օդանավ: Այս ներդրումը, որի շուկայական արժեքը գերազանցում է 70 միլիոն ԱՄՆ դոլարը, ուժեղացնում է Հայաստանի ավիացիոն ներուժը և 2026 թվականի ամառային թռիչքային շրջանում FlyOne Armenia-ին հնարավորություն է տալիս ավելացնելու ինչպես ուղղությունները, այնպես էլ գործող չվերթների հաճախականությունները՝ միաժամանակ խորացնելով միջազգային համագործակցությունը։ Այս քայլը նոր հիմք է ստեղծում Avia Solutions Group-ի և ավիացիոն տեխնիկական սպասարկման համաշխարհային առաջատար FL Technics ընկերության հետ գործակցության զարգացման համար:

Գործարքի շրջանակում ավիացիոն ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների՝ Avia Solutions Group-ի, FL Technics-ի  և ABL Corporation-ի հիմնադիրները հյուրընկալվեցին Հայաստանում, հանդիպեցին FlyOne Armenia-ի հիմնադիրների և ղեկավարության հետ,  քննարկեցին համատեղ ծրագրերը և համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։

SIL Capital ընկերության հիմնադիր և FlyOne Armenia ավիաընկերության բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը կարևորեց FlyOne Armenia–ի և Avia Solutions Group-ի միջև կայացած գործարքը, որը ռազմավարական նշանակություն ունի թե՛ ընկերության, և թե՛ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման գործում.

«Ուրախությամբ պիտի նշեմ, որ այսօր FlyOne Armenia-ն աշխատում է աշխարհի լավագույն ընկերությունների հետ, ինչը վկայում է ավիաընկերության կայուն առաջընացի և հեռանկարի, ինչպես նաև միջազգային ճիշտ դիրքավորման մասին»։

Լիակատար աջակցություն հայտնելով FlyOne Armenia-ին՝ Avia Solutions Group (ASG)–ի հիմնադիր Գեդիմինաս Ժեմելիսն ընդգծեց տեղական փոխադրողի դերը Հայաստանի տնտեսության և երկրի դիրքավորման տեսանկյունից․

«Ավիաընկերությունը համակարգաստեղծ բիզնես է, այն տնտեսության շատ կարևոր մաս է, որն առաջին հերթին ստեղծում է համախառն ներքին արդյունք։ Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր, որն ունի տեղական ավիափոխադրողներ, ստանում է համաշխարհային ավիացիոն բիզնեսի իր մասնաբաժինը։ Ես տեսել եմ՝ ինչպես է զարգացել FlyOne Armenia-ն։ Avia Solutions Group ընկերությունն աջակցել է, և հետագայում էլ աջակցելու Է նրա առաջընթացին։ Վստահ եմ, որ մեր գործընկերությունը կշարունակի ամրանալ»։

ABL Corporation-ի հիմնադիր Ալի Բեն Լմադանին ընդգծեց ինչպես Հայաստանի, այնպես էլ FlyOne Armenia-ի հանդեպ վստահությունն ու երկարաժամկետ հետաքրքրությունը․

«Այսօր մենք ունենք 124 ինքնաթիռ, որոնք վարձակալության են տրվում ամբողջ աշխարհում։ Մենք անհամբեր սպասում ենք FlyOne Armenia-ի հետ գործարք կնքելուն։ Մեծ պատիվ կլինի հետագայում FlyOne Armenia-ի նավատորմում մի քանի ինքնաթիռ ներգրավելը։ Հայաստանը հրաշալի ու յուրահատուկ երկիր է, կարծում եմ, որ այստեղ մեծ ներուժ կա։ Այսպիսով, մենք իսկապես անհամբեր սպասում ենք մեր համագործակցությանը»։

Կարևորելով կայացած գործընկերությունը՝ FlyOne Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց․

«Մենք ականատես եղանք կարևոր իրադարձության, որով FlyOne Armenia-ն սեփականության իրավունքով ձեռք բերեց 3 Airbus A320 օդանավ, որոնց շուկայական արժեքի գնահատականը գերազանցում է 70 մլն ԱՄՆ դոլարը: Այս համալրմամբ ավիաընկերության սեփական օդանավերի թիվը հասավ 8-ի։ Սա բեկումնային քայլ է Հայաստանի ավիացիոն ոլորտում։ Avia Solutions Group–ը ավիացիոն շուկայում բավականին հայտնի ու մեծածավալ ընկերություն է։ Սա մեր համագործակցության նոր էջն է, և այս գործընթացը լինելու է շարունակական բոլոր հնարավոր ուղղություններով՝ թե տեխնիկական ընկերությունների հիմնադրմամբ, և թե՛ հնարավոր այլ ասպեկտներով»։

FLYONE ARMENIA-ի հետ գործարար համագործակցության կոնկրետ ուղղություններին անդրադարձավ FL Technics միջազգային ընկերության գործադիր տնօրեն Արիֆ Ալամերին․

«FlyOne Armenia-ն այն ավիաընկերություններից է, որի հետ համագործակցության երկարամյա փորձ ունենք։ Վերջին շրջանում մենք սկսել ենք ավելի խոր քննարկումներ նաև տեխնիկական սպասարկման և ապահովագրության բաժինների հետ՝ փորձի փոխանակման ու նոր հնարավորությունների ձևավորման համար։ Այժմ քննարկում ենք Հայաստանում ներկայություն ունենալու հնարավորությունը՝ տեխնիկական սպասարկման բազմաթիվ ուղղություններ ներառելով»։

Avia Solutions Group-ի մասին

Avia Solutions Group-ը աշխարհի ավիացիոն ծառայությունների խոշորագույն մատակարարներից է։ Մոտ 200 օդանավից բաղկացած նավատորմը և ավելի քան 14 000 աշխատակիցներով 250-ից ավելի դուստր ընկերությունները Avia Solutions Group-ը դարձնում են համաշխարհային շուկայի առանցքային խաղացող։ Խումբը իրականացնում է օդանավերի տեխնիկական սպասարկում, կապիտալ վերանորոգում, ապահովագրություն, վերգետնյա սպասարկում, ինչպես նաև օդաչուների և ավիացիոն անձնակազմի ուսուցում ու վերապատրաստում։

ABL Corporation-ի մասին

ABL Corporation-ը բազմոլորտային ներդրումային խումբ է, որի ավիացիոն բաժինը՝ ABL Aviation-ը, մասնագիտանում է առևտրային օդանավերի լիզինգի, ֆինանսավորման և ակտիվների կառավարման մեջ։ Ընկերությունն ունի ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրված կապիտալ և համագործակցում է միջազգային ավիաընկերությունների լայն ցանցի հետ։

FL Technics-ի մասին

FL Technics-ը ավիացիոն ինժեներական և տեխնիկական սպասարկման համաշխարհային մատակարար է։ Ընկերությունը մասնագիտացած է բազային և գծային տեխնիկական սպասարկման, ինքնաթիռների ինժեներական և նախագծային լուծումների, պահեստամասերի մատակարարման ու լոգիստիկ աջակցության մեջ։ FL Technics-ն ունի սպասարկման կայանների լայն ցանց Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Կանադայում։

FLYONE ARMENIA-ի մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հայկական առաջատար ավիափոխադրող է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320neo, Airbus A320 և Airbus A321 դասի օդանավերից, որոնք համապատասխանում են IATA-ի և EASA Security-ի բոլոր գործող չափանիշներին։ FLYONE ARMENIA-ն մշտապես ընդլայնում է իր ուղղությունների ցանցը և զարգացնում է ծառայությունները՝ ապահովելով անվտանգ և հասանելի ավիափոխադրումներ Հայաստանից և դեպի Հայաստան։

Նախորդ Լուրը

Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների նախարարների հետ

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիում և քննարկել երկաթուղու բացումը (Լուսանկարներ)

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիում և քննարկել երկաթուղու բացումը (Լուսանկարներ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)