14-06-2026 / 06:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը մտադիր է Վանում բացել գլխավոր հյուպատոսություն

2025/12/01 10:45
Թուրքիա, Իրան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային իրավիճակը և կարևոր միջազգային հարցեր։ Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Արաղչին նշել են, որ Իրանն ու Թուրքիան միայն հարևաններ չեն, այլ բարեկամ և եղբայր երկրներ՝ բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններով։ Արաղչին շեշտել է, որ երկու երկրների սահմանները խաղաղության և բարեկամության սահմաններ են։ Նա նշել է, որ երկու երկրների առևտուրը աճում է, սակայն դեռևս չեն հասել նախատեսված նպատակային ցուցանիշներին։ Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է Վան քաղաքում բացել գլխավոր հյուպատոսություն։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը երկարաձգելու Թուրքիայի հետ գազի պայմանագիրը և ընդլայնելու էներգետիկ համագործակցությունը՝ կարևորելով Իրանի և Թուրքիայի երկաթուղային կապերի միացումը՝ հույս հայտնելով, որ շինարարական աշխատանքները կսկսվեն շուտափույթ։ Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը Կովկասում աջակցում է կայունությանը՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և դեմ է արտատարածաշրջանային միջամտություններին։

Ֆիդանը նշել է, որ քննարկվել է գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնումը։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում Թեհրանում նախատեսվում է անցկացնել Թուրքիայի և Իրանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ։ Ֆիդանը նշել է, որ Արաղչիի հետ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հաղորդել է, որ Թուրքիան շփման մեջ է այս հարցում ներգրավված տարբեր կողմերի հետ և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք կարող են բերել խաղաղության։

Նախորդ Լուրը

Հռոմի պապի մասնակցությամբ Պոլսի Սբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում պատարագ է մատուցվել

Հաջորդ Lուրը

Այվազովսկու կտավը վաճառվել է ռեկորդային արժեքով

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է ավելի քան 50 իրանական ռազմաբազա.BBC

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Այվազովսկու կտավը վաճառվել է ռեկորդային արժեքով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)