03-02-2026 / 02:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիա

2025/12/09 10:18
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքական զինված ուժերի շարասյուները Սիրիա են մտել երեք ուղղություններից՝ Աֆրինից, Ռասուլեյնից և հյուսիսային Հալեպի տարածքից: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի բանակի ավտոշարասյուները շարժվում են Մանբիչի ուղղությամբ: 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի զինված ուժերի ռազմական շարասյուններից մեկը Հալեպի շրջան է մտել Դեյր Բալլութի սահմանային անցակետով, իսկ մեկ այլ շարասյուն՝ գիշերվա ուշ ժամերին մտել է Ադվանիայի սահմանային անցակետով։

Սիրիական կառավարական զորքերը նույնպես սկսել են նոր ռազմական համալրումներ ուղարկել Դեյր-էլ-Զորի շրջան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ Սելջուկ Բայրաքթարօղլուն պաշտոնական հրավերով 2025 թվականի դեկտեմբերի 5-6-ը այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Այս շփումներից անմիջապես հետո տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ուժեր են ուղարկել Սիրիա: Ըստ թուրքական որոշ լրատվամիջոցների՝ այս իրադարձությունները դիտարկվում են որպես
Թուրքիայի զինված ուժերի ու Սիրիայի կառավարության համատեղ ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքներ Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի վերջին տարիներին, այդ թվում Սիրիայի նախորդ կառավարության ժամանակաշրջանում, մի շարք ռազմական գործողություններ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց հետևանքով մի շարք շրջաններ հայտնվել էին Թուրքիայի զինուժի ու այդ ժամանակ դեռևս Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ։

Սիրիայյում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մինչ այս իրադարձությունները, Թուրքիայի զինված ուժերը քրդական խմբավորումներին կոչ էին արել դուրս գալ այն շրջաններից, որտեղ նրանք դեռևս ներկայություն ունեն, հակառակ դեպքում Անկարան Սիրիայի կառավարության հետ համտեղ կարող է ռազմական գործողություններ սկսել։

Նախորդ Լուրը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հաջորդ Lուրը

Անցկացվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան համատեղ նիստը

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Խամենեի. Եթե ԱՄՆ-ն պատերազմի սկսի, դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի

02/02/2026
Հաջորդ Lուրը

Անցկացվել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան համատեղ նիստը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)