30-07-2026 / 12:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Առանց Թուրքիայի չի կարող լինել անվտանգություն և կայունություն». թուրք նախարար

2025/12/11 12:02
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանում շարունակվող 2026 թ. բյուջեի քննարկումների ընթացքում Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Ուրալօղլուն խոսել է համաշխարհային լոգիստիկայում Թուրքիայի դերի և իրականացվող ռազմավարական նախագծերի մասին։

Ուրալօղլուն մասնավորապես ասել է, որ այսօր Թուրքիան միայն իր աշխարհագրական դիրքով բնութագրելը այլևս բավարար չէ, քանի որ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան վարած քաղաքականության շնորհիվ երկիրը վերածվել է աշխարհագրական ռազմավարական խաղաղության և անվտանգության կղզու։
«Մենք այսօր ոչ միայն ասում ենք, որ առանց Թուրքիա միջանցք չի կարող լինել, այլև, շեշտում ենք, որ առանց Թուրքիա չի կարող լինել անվտանգություն և կայունություն։ Թուրքիան պարզապես տարանցիկ գոտի չէ, այլ Եվրասիական լոգիստիկայում ուղղություն որոշող, խաղաղություն խրախուսող և կայուն կենտրոն»,-ասել է նախարարը։
Ուրալօղլուն, խոսելով Թուրքիայի կողմից իրականացվող լոգիստիկ ծրագրերի մասին, նշել է. «Զանգեզուրի միջանցքի կարևոր բաղկացուցիչը հանդիսացող Կարս-Իգդիր-Դիլուջու գծի ամբողջացմամբ մենք ստեղծում ենք նոր ռազմավարական խորություն, որը Միջին միջանցքը մեր երկրին կկապի երկու տարբեր սահմանային անցակետերով»։ Իսկ Զարգացման ճանապարհի նախագիծը, որը պատմական քայլ է և մեր երկրի լոգիստիկ հզորությունը կհասցնի իր գագաթնակետին, բոլորովին նոր առևտրային միջանցք է, որը կսկսվի Պարսից ծոցից և կհասնի Եվրոպա՝ Թուրքիայի միջոցով: Թուրքիայով անցնող հատվածը կկազմի միջմայրցամաքային առևտրի ողնաշարը՝ ճանապարհային և երկաթուղային ճանապարհներով: Այս հսկա նախագիծը, որը կիրականացվի մեր նախագահի վճռական ղեկավարությամբ և մշտական վերահսկողությամբ, Թուրքիայի քաղաքական գերակայությունը կվերածի տնտեսական ուժի: Թուրքիան պարզապես կամուրջ չէ, այլ մեծ պետություն է, որն ուղղություն է սահմանում և որոշում է առևտրի ընթացքը»։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը և Իսրայելը կշարունակեն Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը

Հաջորդ Lուրը

Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին

Այլ Լուրեր

ԱՄՆ

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
Թուրքիա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026
ԱՄՆ

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Հաջորդ Lուրը

Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

30/07/2026

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026

Ֆրանսիայում անտառային հրդեհների մարմանը ներգրավվել է ավելի քան 1700 զինվորական

30/07/2026

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)