05-07-2026 / 11:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Վրաստան այցելելու համար պարտադիր ապահովագրություն ունենալու պահանջն առայժմ իրավական ուժ չունի». փորձագետ

2025/12/12 21:49
Կարևոր, Վրաստան, Տեսակետ, Տեսանյութ, Քաղաքականություն

Վերջին օրերին հայկական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են պնդումներ, թե Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները 2026 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ունենալ բժշկական և դժբախտ պատահարների ապահովագրություն, իսկ ապահովագրություն չունենալու համար նախատեսված են տուգանքներ։

Սակայն վրացական օրենսդրության և պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տեղեկությունների զգալի մասը չի համապատասխանում իրականությանը կամ ներկայացվում է թերի։
Թեմայի վերաբերյալ «Region Monitor»-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։

Փորձագետը նշեց, որ Վրաստանի «Տուրիզմի մասին» օրենքի 12-րդ հոդվածը իսկապես նախատեսում է առողջության և դժբախտ պատահարների պարտադիր ապահովագրություն այն զբոսաշրջիկների համար, որոնք մուտք են գործում երկիր։ Սկզբնական դրույթով այս պահանջը նախատեսված էր ուժի մեջ մտնել 2024 թվականի հունիսի 1-ին, սակայն դրա գործարկումը հետաձգվեց մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ պաշտոնական բացատրությամբ, որ մասնավոր հատվածը դեռ պատրաստ չէր նոր համակարգին։

Այդ պատճառով սահմանվեց լրացուցիչ ժամանակ՝ ապահովագրության համակարգը կանոնակարգելու, ոլորտին հարմարեցնելու և սահմանային մարմիններին համապատասխան հստակ մեխանիզմներ տրամադրելու համար։

Սակայն, չնայած օրենքի առկայությանը՝ պարտադիր ապահովագրության գործարկումը դեռևս հնարավոր չէ, քանի որ չկա կառավարության կողմից ընդունված ամենակարևոր իրավական ակտը՝ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարների պարտադիր ապահովագրության կանոնների և պայմանների հաստատման մասին» որոշումը։

Բերուջանյանը նշեց, որ այս փաստաթուղթը պետք է սահմաներ՝ ինչ տեսակի ապահովագրությունն է համարվում բավարար, ինչ պահանջներ պետք է ներառի ապահովագրական փաթեթը, ինչպես է իրականացվելու ստուգումը սահմանին, և արդյոք նախատեսվելու են տուգանքներ կամ այլ պատասխանատվություն։

Սակայն այս որոշումը այս փուլում չի ընդունվել և չի հրապարակվել ոչ կառավարության կայքում, ոչ իրավական ռեեստրում, ոչ էլ որևէ պաշտոնական հարթակում։

Ընդ որում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին «Batumelebi» լրատվականի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելու նախատեսված օրը 2026 թվականի հունվարի 1-ն է, սակայն մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Այլ հարցերին այս պահին պաշտոնական մեկնաբանություն չի տրվել։

«Այս պայմաններում տուգանքների մասին շրջանառվող տեղեկությունները՝ մասնավորապես «300 լարի» չափի տուգանքները, չունեն ոչ մի պաշտոնական հիմք։ Դրանք չեն ամրագրված ոչ օրենսդրության մեջ, ոչ կառավարական փաստաթղթերում։ Ավելին, վրացական լրատվական դաշտում նման թվի մասին որևէ նշում չկա։ Սա վկայում է, որ շրջանառվող թվերը ձևավորվել են որպես մեդիա ենթադրություններ կամ սխալ մեկնաբանված տեղեկատվության արդյունք։Այլ կերպ ասած, այս պահին Վրաստանում պարտադիր ապահովագրություն ունենալու պահանջն իրավական ուժ չունի, քանի որ դրա գործարկման համար անհրաժեշտ կառավարության հիմնական որոշումը դեռ չի ընդունվել։ Առանց այդ փաստաթղթի հնարավոր չէ ոչ սահմանային ստուգում իրականացնել, ոչ էլ սահմանել որևէ պատասխանատվություն կամ տուգանք։ Ուստի, մինչև կարգավորող փաստաթուղթը չհրապարակվի և չսկսի գործել, Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պարտադիր ապահովագրություն ունենալու պարտականություն չունեն, և սահմանային մարմինները նման պահանջ ներկայացնել չեն կարող։ Կարևոր է նաև նշել, որ պարտադիր ապահովագրության պահանջը կսկսի գործել միայն այն դեպքում, եթե Վրաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը հաստատի համապատասխան որոշումը»,-նշեց փորձագետը։

Նախորդ Լուրը

Հայտնի են Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասները

Հաջորդ Lուրը

Քիմ Քարդաշյանն՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Թուրքիա

Ռուբեն Ռուբինյանը կարող է այլևս չլինել Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Քիմ Քարդաշյանն՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)