19-12-2025 / 03:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեզ համար լիովին ընդունելի են ադրբեջանական կողմի շահերը, ինչպես նաև հայկական կողմի շահերը. Կոբախիձե

2025/12/17 14:37
Հարավային Կովկաս, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի զարգացումը, այդ թվում՝ տարանցման ոլորտում։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է տարանցման և կապակցվածության զարգացումը, ինչը հնարավոր չէ առանց այս երկրների համագործակցության։

Կոբախիձեն նշել է, որ Թուրքմենստանում Ադրբեջանի վարչապետի հետ ունեցել է շատ բարեկամական հանդիպում։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը մեր առանձնահատուկ բարեկամն է, կառավարությունների միջև հարաբերությունները բացառապես բարեկամական են, և այդ պատճառով որևէ հարցի շուրջ մեզ համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել», – նշել է նա։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ բանակցությունների առարկա է այն, թե վերջնական արդյունքում ինչ ձևաչափով կիրականացվի Ադրբեջանից տարանցումը Վրաստանի տարածքով։

«Մեզ համար լիովին ընդունելի են ադրբեջանական կողմի շահերը, ինչպես նաև հայկական կողմի շահերը։ Մենք ունենք մեր սեփական շահերը, և կարծում եմ, որ բանակցությունների հիման վրա հեշտությամբ կգտնենք այն լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների շահերը», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Նա նաև անդրադարձել է «Հարավային գազային միջանցքի» պայմանագրի ժամկետի ավարտին վերաբերող հարցին՝ ընդգծելով, որ բոլոր թեմաների շուրջ ընթանում են բանակցություններ։ Նրա խոսքով՝ Վրաստանը Ադրբեջանի հետ ունի բացառապես բարեկամական հարաբերություններ, ինչը հիմք է տալիս լավատեսության համար, և վրացական կողմը հույս ունի, որ կհասնի երկու կողմերի համար ընդունելի և շահավետ համաձայնության։

Նախորդ Լուրը

Հայաստանը հայտնվել է ռուսական անձնագիր ստացողների հնգյակում

Հաջորդ Lուրը

Երևանում կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Թբիլիսին հայտնել է, թե քանի տոննա դիզվառելիք կգա Հայաստան

18/12/2025
Հարավային Կովկաս

ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել երկաթուղու վերականգնմամբ. Փաշինյան

18/12/2025
Թուրքիա

Bloomberg. Թուրքիան մտադիր է ՌԴ-ին վերադարձնել S-400-ները

18/12/2025
Հաջորդ Lուրը

Երևանում կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

18/12/2025

Լոնդոնում ԱԽ քարտուղարն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը

18/12/2025

Թբիլիսին հայտնել է, թե քանի տոննա դիզվառելիք կգա Հայաստան

18/12/2025

ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել երկաթուղու վերականգնմամբ. Փաշինյան

18/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)