03-02-2026 / 03:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ու Թուրքիան ծովային սահմանների շուրջ գաղտնի բանակցություն են վարում

2020/05/14 15:57
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք

Իսրայելի և Թուրքիայի պաշտոնատար անձինք ենթադրաբար գաղտնի բանակցություններ են վարում ծովային սահմանների և Միջերկրական ծովի արևելյան հատվածում բացառիկ տնտեսական գոտիների շուրջ համաձայնության գալու նպատակով: Այս մասին հայտնում է Arab News-ը։

2019թ․ նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Լիբիայի` ՄԱԿ-ի կողմից ընդունված Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի միջև կնքված նմանատիպ համաձայնագիրը վրդովմունքի ալիք էր բարձրացրել Հունաստանում և Կիպրոսում, որոնք դժգոհում էին, որ դա թույլ կտա Անկարային ապօրինի գազ արդյունահանել իրենց բացառիկ տնտեսական գոտիներում:

Իսրայելն այդ գործարքն ապօրինի էր որակել, սակայն միևնույն ժամանակ հայտարարել էր, որ իր նավատորմը չի ուղարկի Թուրքիային հակազդելու համար: Իսրայելի և Թուրքիայի միջև ցանկացած համաձայնագիր կարող է ազդել Կիպրոսի ծովային սահմանների և բացառիկ տնտեսական գոտիների վրա և հակասել Իսրայելի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող համաձայնագրերին` հատկապես նրանց, որոնք կապված են նավթի և գազի որոնման հետ:

Սակայն թուրք վերլուծաբան Այդըն Սեզերը հայտարարել է, որ նման գործարք Թուրքիայի և Իսրայելի միջև և՛ քաղաքական, և՛ իրավաբանական տեսանկյունից դժվար է իրականացնել: «Իսրայելը և Կիպրոսը ծովային համաձայնագրերի մի մասն են, որոնք լիովին համահունչ են միջազգայնորեն ճանաչված ծովային իրավունքին, ինչպես դա արտացոլված է ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» կոնվենցիայում (ստորագրվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին): Եթե Իսրայելը նմանատիպ համաձայնագիր ստորագրի Թուրքիայի հետ, ստիպված կլինի անվավեր դարձնել իր նախորդ պայմանավորվածությունները Կիպրոսի հետ»,-ասել է վերլուծաբանը պարբերականի հետ զրույցում:

Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրություններն այս շաբաթվա սկզբին համատեղ հայտարարությամբ դատապարտել են Թուրքիայի՝ գազ որոնելու ապօրինի գործողությունները Կիպրոսի ջրերում: Իսրայելը չի միացել այս հայտարարությանը, իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք հպարտանում են Թուրքիայի հետ իրենց դիվանագիտական հարաբերություններով:

Նախորդ Լուրը

Հրանտ Դինքին սպանողը կարող է ժամկետից շուտ ազատ արձակվել

Հաջորդ Lուրը

Մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Հաջորդ Lուրը

Մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)