06-04-2026 / 13:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը մտադիր է 2026-ին ավարտել ՀՀ-ն ու Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը

2026/01/19 11:14
Հարավային Կովկաս

Վրաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին ամբողջությամբ ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը «Միջին միջանցք» նախագծի շրջանակում։ Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Միջին միջանցքը» երթուղի է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և այնուհետև՝ դեպի Եվրոպա։

Ըստ կառավարության ծրագրերի, որոնք ներառված են 2026 թվականի բյուջեում, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ տանող Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածների շինարարությունը, ինչպես նաև կառուցել դեպի Թուրքիայի սահման տանող Բաթումի-Սարպի ճանապարհը։

«Այս նախագծերի իրականացման արդյունքում կավարտվի «Միջին միջանցքի» այն հատվածների շինարարությունը, որոնք կապում են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան»,- նշված է փաստաթղթում։

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թվականի փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային փոխադրումների ոլորտի առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ։

Միջանցքի երթուղին ներկայումս անցնում է չին-ղազախական սահմանից՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա։

Վրաստանը «Միջին միջանցքին» միացել է 2022 թվականին։ Թուրքիան է հանդես եկել Վրաստանը՝ որպես տարանցիկ ուղու մաս, միջանցքում ներառելու նախաձեռնությամբ։

Նախորդ Լուրը

Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. Սամվել Մարտիրոսյան

Հաջորդ Lուրը

Իրանը չի մասնակցի Մյունխենի համաժողովին․ Հրավերը հետ է կանչվել

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան

27/03/2026
Հաջորդ Lուրը

Իրանը չի մասնակցի Մյունխենի համաժողովին․ Հրավերը հետ է կանչվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

06/04/2026

Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)