30-01-2026 / 17:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2030 թվականին Ակադեմիական քաղաքում կգործեն առաջին ենթակառուցվածքները. Ժաննա Անդրեասյան

2026/01/21 17:20
Հայաստան, Հասարակություն

Երևանում ներկայացվեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Միջոցառմանը ներկա էին բուհերի և գիտական կազմակերպությունների ղեկավարներ, Կառավարության, միջազգային կազմակերպությունների, ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ և ծրագրի գործընկեր աշխատանքային խմբերի անդամներ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակի նախագծային փաթեթն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին՝ համալիր փորձաքննություն իրականացնելու և ՀՀ օրենսդրության համաձայն հետագա հաստատումներն անցնելու նպատակով։  

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ այսօրվա միջոցառումը շատ ավելի հանրային էր, ներկայացվում էին այն աշխատանքի արդյունքները, որը տևական ժամանակ իրականացվել է տարբեր միջազգային ու տեղական գործընկերների ներգրավմամբ։  

«Այս օրերին Հայաստանում են գտնվում նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչները, որոնց հետ աշխատում ենք կրթական կլաստերի մշակման ուղղությամբ։ Բացի դրանից, նրանք մեզ աջակցելու են Ակադեմիական քաղաքում կրթության մենեջերների վերապատրաստման ուղղությամբ։ Այսօր առիթ ունենք ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։ Մասնակիցների շրջանակն այնպիսին է, որ բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացված են։ Կատարված աշխատանքը մեզ համար հիմք է հանդիսացել Ակադեմիական քաղաքի հայեցակարգի լրամշակման համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ 

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են Կառավարության հաստատմանը ներկայացնել լրամշակված հայեցակարգ, որտեղ արդեն շատ ավելի հստակեցված են իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Նախարարը վստահեցրեց, որ կատարված աշխատանքների մակարդակը թույլ է տալիս արդեն որդեգրել հստակ ռազմավարություն, ինչպես նաև հստակեցնել ռիսկերի կառավարմանն ուղղված քայլերը։

«Տաղանդների զարգացման բաղադրիչը նույնպես ներառված է հայեցակարգում՝ որպես Ակադեմիական քաղաքի մի մաս և ուղղված է լինելու տարբեր ոլորտներում տաղանդների հայտնաբերման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Դա շարունակական աշխատանք է, այս տարվա ընթացքում կունենանք այլ ձևաչափերով շահագրգիռ կողմերի հետ աշխատելու հնարավորություն»,- նշեց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումը պահանջում է որոշակի ընթացակարգ, և յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով պետք է դիտարկի փաթեթն ու ներկայացնի իր կարծիքը։ Այդ ամենին կհաջորդի վերջնական հաստատումը։  

«Քանի որ մշակման փուլում նույնպես ակտիվորեն աշխատել ենք շահագրգիռ գերատեսչությունների հետ, ուստի նրանց համար սա նոր բովանդակություն չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, բոլոր շահագրգիռ գործընկերները ներգրավված են։ Կարծում եմ՝ ձգձգումներ չենք ունենա։ Կարող են լինել դետալային հստակեցումներ։ Քանի որ սա մեծածավալ նախագիծ է, մենք դրան միշտ վերաբերվում ենք որպես կենդանի գործընթացի։ Շատ բաց ենք և պատրաստ ենք յուրաքանչյուր փուլում լսել կարծիքներ։ Հիմա առաջին փուլի ռազմավարությամբ պետք է սկսենք տեխնոլոգիական կլաստերից, 3600 ուսանողական կացարանների ու անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումից»,- մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։

Անդրեասյանը չբացառեց, որ կարող է հնչել առաջարկ, օրինակ, հավելյալ աշխատանքներ կատարելու մասին, ինչն էլ հնարավոր է ընթացիկ փուլում դիտարկել որպես անհրաժեշտություն։

«Եթե 2023 թվականի սեպտեմբերին մենք հայեցակարգը գրել էինք մեր պատկերացումների համաձայն, եղած իրավիճակի վերլուծության ու թիրախների հիման վրա, ապա այժմ Ակադեմիական քաղաքի հայեցակարգը խորքային, լուրջ աշխատանքի վրա հիմնված, իրականության շատ լուրջ բաղադրիչ ունեցող, փուլերի բաժանված, հստակ ժամանակացույց և ռիսկերի կառավարման հստակ շրջանակ պարունակող փաստաթուղթ է, որը ծրագրային է, կարող է դրվել սեղանին։ 2030 թվականին առաջին փուլի աշխատանքները կամփոփվեն և Ակադեմիական քաղաքում կգործեն առաջին ենթակառուցվածքները, ինչից հետո աշխատանքները կշարունակվեն որոշակի տրամաբանությամբ և ժամկետով»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։     

Միջոցառման ընթացքում գերմանական GMP Architects ընկերության փոխտնօրեն Տոբիաս Քեյլը հանգամանորեն ներկայացրեց Ակադեմիական քաղաքի հայեցակարգն ու իրականացվելիք աշխատանքների շրջանակը՝ տալով դրանց տեխնիկական ու քաղաքաշինական բնութագրումները։

«Ակադեմիական քաղաքը կարևոր է ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Նախագիծը ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրությունների։ Այս կոնցեպտը աշխատում է բավականին երկար ժամանակ։ Մենք շարունակաբար քննարկել ենք աշխատանքների կազմակերպման պլանը, որպեսզի կյանքի կոչենք այս հավակնոտ տեսլականը։ Համատեղ ջանքերով աշխատանքներն ավելի ակտիվորեն մեկնարկեցին նախորդ տարվա կեսերից»,- հայտնեց Քեյլը։   

Նա տեղեկացրեց, որ Ակադեմիական քաղաքն ունենալու է 27 կամպուս, լինելու է գրավիչ տարածք, որտեղ ուսանողները կարող են ապրել ու կրթվել, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ անխոչընդոտ ու հարմարավետ պայմաններում աշխատել։ Տեղում երթևեկությունը կլինի խիստ սահմանափակ, հաշվի կառնվեն անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության և սանիտարական բոլոր կանոնները։

«Սա ի վերջո կարող է հանգեցնել տնտեսական մի իրավիճակի, որի պայմաններում ի հայտ կգան զարգացման նոր հնարավորություններ։ Ակադեմիական քաղաքը պետք է ակտիվորեն գործի 24 ժամ և գրավիչ լինի բոլորի համար։ Արդեն իսկ ուսանողների ու դասախոսների հետ քննարկել ենք շատ հարցեր, լսել նրանց կարծիքները, ուստի հայեցակարգում ավելացրել ենք որոշ դրույթներ։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքաշինական գործոնին, ապա մենք հաշվի ենք առել նաև թամանյանական մոտեցումները։ Մեզ համար կարևոր է նաև դեպի Ակադեմիական քաղաք տանող ճանապարհն ավելի մատչելի դարձնելու հանգամանքը։ Հաճելի է արձանագրել, որ հայեցակարգային այս նախագիծն իր մեջ ներառում է ոչ միայն քաղաքաշինական, այլև կրթական ու մշակութային բաղադրիչներ»,- ասաց Քեյլը։  

Նախորդ Լուրը

Թեհրանը չի հրաժարվի ուրանի խաղաղ հարստացման իրավունքից և պատրաստ է իրական բանակցությունների. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Հաջորդ Lուրը

Երթևեկության փոփոխություն Երևանում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև գործարկվել է հատուկ բլոկ-գնացք

30/01/2026
Հայաստան

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

30/01/2026
Հայաստան

Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

30/01/2026
Հաջորդ Lուրը

Երթևեկության փոփոխություն Երևանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև գործարկվել է հատուկ բլոկ-գնացք

30/01/2026

Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր

30/01/2026

Քրդական ուժերը համաձայնել են միանալ սիրիական բանակին

30/01/2026

Ակտիվ շփումներ՝ Թեհրանի և Անկարայի միջև

30/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)