07-06-2026 / 08:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը և ԱՄՆ-ն քննարկել են հարաբերությունների վերագործարկումը և տարածաշրջանային կայունությունը

2026/01/29 17:21
Վրաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների երկկուսակցական պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացիկ հարցերը, տարածաշրջանում ընթացող գործընթացները: Այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման կարևորությունը, Միջին միջանցքի տրանսպորտային ներուժը, քննարկվել են Վրաստանում ընթացող գործընթացները:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամներն աջակցություն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել են Վրաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության հարցերում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերականգնելու վրացական կողմի պատրաստակամությունը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Վրաստանը և ԱՄՆ-ն կասեցրին իրենց ռազմավարական գործընկերությունը, որը գործում էր 2009 թվականից, Վաշինգտոնը վիզային պատժամիջոցներ սահմանեց մի քանի վրացի պաշտոնյայի նկատմամբ։

Հարաբերությունների վատթարացումը պայմանավորված էր Վրաստանում ընդունված մի շարք օրենքներով, որոնք, ըստ Բայդենի վարչակազմի, «հակասում են ժողովրդավարության սկզբունքներին»։

Նախորդ Լուրը

Ռեկորդային աճ՝ ոսկու արժեքը հասնում է պատմական առավելագույնի

Հաջորդ Lուրը

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

Այլ Լուրեր

Վրաստան

Համաշխարհային բանկը Վրաստանին 372 մլն դոլարի վարկ է տալու՝ Միջին միջանցքի զարգացման համար

05/06/2026
Unrecognizable blonde girl sitting back to camera, the door opens and a man enters the room and stands facing her, waist down.
Հասարակություն

Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ

05/06/2026
Ադրբեջան

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

02/06/2026
Հաջորդ Lուրը

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)