26-05-2026 / 11:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

2026/02/02 11:23
Հասարակություն, Մերձավոր Արևելք

Հայաստանը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով Գազայից տասնյակ երեխաների բուժումը կազմակերպել իր բժշկական կենտրոններում։ Այդ մասին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով բաց քննարկման ժամանակ:

Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների մասնակցությունը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում (UNIFIL)։

Նա առանձնացրել է նաև Հայաստանի աջակցությունը ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևին, որը վերաբերում է Գազայի իրավիճակին և ընդունվել է 2025 թվականի նոյեմբերի 17-ին։ Ըստ նրա՝ Հայաստանը՝ որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, իր ստորագրությամբ վերահաստատել է իր հանձնառությունը հետհակամարտային կայունացման, վերակառուցման ու խաղաղության ամրապնդման հարցերում՝ շեշտադրելով Խաղաղության խորհրդի շրջանակում ՀՀ ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը։

Անանյանը ընդգծել է, որ Հայաստանը հետևողական աջակցություն է ցուցաբերում բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ Սիրիայի՝ սեփական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը մեծապես նպաստելու է երկրի կայուն խաղաղությանը։

Նախորդ Լուրը

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Հաջորդ Lուրը

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026
Հասարակություն

Վրաստանի ՆԳՆ-ն սոցցանցերում ատելության խոսքի մոնիթորինգ կիրականացնի

22/05/2026
Թուրքիա

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026
Հաջորդ Lուրը

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը առավելագույնը երկու տարում կարող է ունենալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան

26/05/2026

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)