17-05-2026 / 20:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական մոտորանավակները Հորմուզի նեղուցում փորձել են կանգնեցնել ԱՄՆ-ի լցանավը

2026/02/04 17:26
Միջազգային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող իրանական զինված մոտորանավակները փետրվարի 3-ին Հորմուզի նեղուցում մոտեցել են ամերիկյան Stena Imperative նավթային լցանավին և սպառնացել աբորդաժով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է CBS News-ը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսի խոսքով՝ McFaul էսկադրային ականակիրը ժամանել է միջադեպի վայր և ամերիկյան ավիացիայի աջակցությամբ ուղեկցել լցանավը դեպի անվտանգ վայր։ Նավը շարունակել է ընթացքը։

Ծովային անվտանգության ոլորտում մասնագիտացած բրիտանական Vanguard Tech ընկերությունը տեղեկացրել է հաճախորդներին, որ լցանավին մոտեցել են իրանական վեց զինված մոտորանավակներ և հրամայել կանգ առնել ստուգման համար, հայտնում է WSJ-ն։

Ամերիկյան դրոշի ներքո գտնվող լցանավը աբորդաժի ենթարկելու փորձի մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմի կազմում գործող Բրիտանական ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO)՝ X սոցիալական ցանցում. «Բազմաթիվ փոքր զինված նավեր ՈւԿԱ ռադիոկապով կապ են հաստատել նավի հետ։ Նավն անտեսել է կանգ առնելու խնդրանքը և շարունակել է ընթացքը պլանավորված երթուղով»։

Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության առանցքային «նեղուցներից» մեկն է, առաջին հերթին՝ նավթի և գազի պատճառով։ Դրանով է անցնում Պարսից ծոցից դեպի Հնդկական օվկիանոս տանող միակ ծովային ելքը։ 2024 թվականին նեղուցով օրական անցել է մոտ 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք, ինչը կազմում է համաշխարհային սպառման մոտ 20%-ը և նավթի ծովային ողջ առևտրի ավելի քան քառորդ մասը։ Համաշխարհային Հեղուկ բնական գազի շուկայի մոտ մեկ հինգերորդը նույնպես անցնում է Հորմուզով՝ հիմնականում Կատարի և ԱՄԷ-ի արտահանումը։

Իրանական Fars գործակալությունը, հղում անելով իրանական իշխանություններին, հայտնել է, որ վերահսկող ստորաբաժանումները տարածքային ջրեր մտած նավից պահանջել են ներկայացնել անհրաժեշտ թույլտվությունները։ Նավն այդ ջրերում գտնվելու օրինական հիմքեր չի ունեցել, ուստի նրան նախազգուշացում է արվել, որից հետո այն լքել է այդ տարածքը, հստակեցնում է գործակալությունը։

MarineTraffic ծառայության տվյալներով՝ այժմ լցանավը գտնվում է Պարսից ծոցի ջրերում։ Այն Սինգապուրից ուղևորվում է Բահրեյն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է նոր ռազմական հարված հասցնել Իրանին՝ երկրում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով կամ այն դեպքում, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններից։ Հունվարի վերջին Թրամփը հայտարարեց, որ Իրանի ուղղությամբ է ուղարկել ամերիկյան խմբավորում՝ «հսկայական արմադա»՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանին կոչ արեց կնքել «արդար և հավասար» համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, հակառակ դեպքում հանրապետությանը, Թրամփի խոսքով, սպառնում է ավելի հզոր հարված, քան 2025 թվականի ամռանը։

Նախորդ Լուրը

Սիմոնյանը և Լավրովը կհանդիպեն Մոսկվայում․ ՌԴ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Արդարադատության նախարար

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026
Թուրքիա

Թուրքիան և Ղազախստանը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

15/05/2026
Ժամանց

Վիեննայում ավարտվել է «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը․ հայտնի են եզրափակիչ անցած երկրները

13/05/2026
Հաջորդ Lուրը

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Արդարադատության նախարար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)