02-04-2026 / 13:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նենսի Փելոսին քննադատել է Վենսին՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը ջնջելու համար

2026/02/11 12:42
Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ Ծիծեռնակաբերդ այցի վերաբերյալ հրապարակումը ջնջելու համար։

Փելոսին X-ի իր էջում հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանի այցելության ընթացքում ինքը և Կոնգրեսի պատվիրակությունը հստակ և առանց վերապահումների խոսել են Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ ճշմարտությունը կարևոր է։ Նա նշել է, որ այդ ճշմարտությունը վերահաստատվել է 2019 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված երկկուսակցական բանաձևով, ինչպես նաև 2021 թվականին նախագահ Ջո Բայդենի պաշտոնական ճանաչմամբ։

Գրառման վերջում Փելոսին գրել է․ «Խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջում է այդ ճշմարտությունն ընդունող գրառումը։ Պատմության ջնջումը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառությունը ամբողջ աշխարհում»։

Նշենք, որ փոխնախագահ Վենսը ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին X-ում արած իր գրառումն ու լուսանկարները։ «Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել փոխնախագահի աշխատակազմից, որտեղ հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել այն աշխատակիցների կողմից, որոնք չեն եղել փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում։ Վենսի խոսնակը նշել է, որ օգտահաշիվը կառավարվում է աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը, և առաջարկել է փոխնախագահի տեսակետին ծանոթանալ նրա՝ ինքնաթիռի մոտ արած մեկնաբանությունում։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականության առանցքային սկզբունքը ռազմավարական հավասարակշռությունն է. փորձագետ

Հաջորդ Lուրը

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ

Այլ Լուրեր

Հայաստան

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Հաջորդ Lուրը

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)