02-07-2026 / 02:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը կարգելի վեց տարուց ավելի հին մարդատար մեքենաների ներմուծումը

2026/02/12 16:33
Հասարակություն, Վրաստան

Վրաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է վեց տարուց ավելի հին մարդատար մեքենաների ներմուծումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Իհարկե, կքննարկվեն նաև փոքր բացառություններ։ Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է երկիր չներկրել 6 տարուց ավելի հնություն ունեցող ավտոմեքենաներ։ Դա կարևոր է էկոլոգիայի, մարդկանց առողջության և բնակչության հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ներմուծումը սահմանափակելու առաջարկը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։

Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը կտրուկ աճել է։ «2012 թվականին երկրում գրանցված է եղել 864.000 ավտոմեքենա, իսկ 2025 թվականի տվյալներով՝ այդ թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Տրանսպորտային միջոցների քանակի նման աճը հանգեցնում է խցանումների և էկոլոգիական վիճակի վատթարացման։ Մենք կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել», – նշել է Կոբախիձեն։

Թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը առաջին տեղն են զբաղեցնում Վրաստանի արտաքին առևտրում։

2025 թվականին Վրաստանը ներկրել է 3.87 միլիարդ դոլարի թեթև մարդատար ավտոմեքենաներ (11,5% աճ՝ 2024 թվականի մակարդակի համեմատ), ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման 20.9%-ը։ Անցյալ տարի Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը (ռեէքսպորտ) աճել է 16%-ով՝ հասնելով 2.8 միլիարդ դոլարի, ինչը կազմում է վրացական արտահանման ավելի քան 38%-ը։

Հիմնական ներմուծումն իրականացվում է ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Գերմանիայից, իսկ 2025 թվականին վերաարտահանման հիմնական ուղղություններն են եղել Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։

Նախորդ Լուրը

Փաշինյան. «Զվարթնոց»-ում և մյուս սահմանային կետերում 2027-ից պետք է գործեն «անշփում» անցման ուղիներ

Հաջորդ Lուրը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026
Իրան

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026
Միջազգային

Թբիլիսիում դատապարտել են փոխնակ մայրերին խաբած կլինիկայի ազգությամբ հայ հիմնադիրին

30/06/2026
Հաջորդ Lուրը

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

01/07/2026

Վրաստանում մահացության մակարդակը 2025-ին հասել է 44.300-ի

01/07/2026

Վրաստանի նախագահը կմասնակցի Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը

01/07/2026

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր»-ի հետ

01/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)