02-04-2026 / 14:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ում 1-ին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտոր

2026/02/16 13:02
Միջազգային

ԱՄՆ Էներգետիկայի և պաշտպանության դեպարտամենտը պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է փոքր միջուկային ռեակտորի օդային տեղափոխում։ Valar Atomics ընկերության արտադրած «Ward» փոքր ռեակտորը C-17 բեռնատար ինքնաթիռով Կալիֆոռնիայից հասցվել է Յուտայի ռազմաբազա՝ ապացուցելու միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Radar- հղում անելով Reuters-ին։

Վերջինս գրում է, որ այս փորձարկումը նպատակ ունի ցուցադրել միջուկային էներգիայի արագ տեղակայման հնարավորությունը թե՛ ռազմական կարիքների, թե՛ քաղաքացիական օգտագործման համար, հատկապես հեռավոր շրջաններում։ Միկրոավտոբուսի չափսեր ունեցող այս սարքը կարող է արտադրել մինչև 5 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է 5000 տան պահանջարկը հոգալու համար։

Ըստ նախնական ժամանակացույցի՝ ռեակտորը պետք է հասնի ինքնաբավ աշխատանքային վիճակի մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը, իսկ 2027-ին կսկսվի էներգիայի փորձնական վաճառքը՝ նպատակ ունենալով 2028-ին անցնել ամբողջական առևտրային շահագործման։ 

Չնայած լավատեսական կանխատեսումներին, փորձագետների մի մասը շարունակում է մատնանշել արտադրվող էներգիայի բարձր ինքնարժեքը և ռադիոակտիվ թափոնների կառավարման չլուծված հարցերը, որոնք մնում են փոքր մոդուլային ռեակտորների զանգվածային կիրառման հիմնական խոչընդոտները։

Փոքր չափսերը չեն լուծում ռադիոակտիվ թափոնների խնդիրը։ Այս պահին ԱՄՆ իշխանությունները բանակցում են մի քանի նահանգների հետ՝ թափոնների վերամշակման կամ մշտական պահման վայրեր ստեղծելու շուրջ։

Նախորդ Լուրը

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հաջորդ Lուրը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության համար փոխզիջումների քննարկմանը. Իրանի ԱԳՆ

Այլ Լուրեր

Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Անվտանգություն

Արաղչի. Իրանը պատրաստ է առնվազն վեց ամիս և ավելի տևողությամբ դիմակայության

01/04/2026
Անվտանգություն

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան՝ Իրանի դեմ գործողությունների համար

31/03/2026
Հաջորդ Lուրը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության համար փոխզիջումների քննարկմանը. Իրանի ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026

Հայաստանի շախմատի ֆեդերացիան 13-րդն է աշխարհում

02/04/2026

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)