03-02-2026 / 13:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի սպառնալիքները չեն կարող ազդել մեր դիրքորոշման վրա․ ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանին

2020/05/21 15:23
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը արձագանքել է Արցախի նորընտրի նախագահի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այդ առթիվ նշել է, որ պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն դրանք հայտարարությունների, թե միջազգային հաձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա:

«Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման», – հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

Նախորդ Լուրը

Իրանի ՆԳ նախարարն ու ևս 11 գործիչներ հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում

Հաջորդ Lուրը

Մայիսի 21․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

Մայիսի 21․ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)