22-07-2026 / 19:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ավիաբազաներում ավելի քան 150 մարտական ինքնաթիռ է տեղակայել՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների

2026/02/24 16:28
Իրան, Կարևոր, Միջազգային

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի ավիաբազաներում, ինչպես նաև Եվրոպայում ավելի քան 150 մարտական ինքնաթիռ է տեղակայել՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ավիացիոն ռեսուրսների տվյալներին և արբանյակային լուսանկարներին։

Պարբերականը տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը անվանել է ամենազանգվածայիններից մեկը՝ 2003 թվականի Իրաքյան պատերազմի ժամանակներից ի վեր։ Ուժերի կուտակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե համաձայնություն ձեռք չբերվի իրանական միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ։ Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը հնարավոր է, սակայն դրան հասնելու համար ժամանակ կպահանջվի։

Ուժերի տեղակայումը վերլուծած փորձագետները նշում են, որ այն գերազանցել է ռազմական հզորության այն աճը, որը նկատվում էր 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից առաջ։ Նրանք ընդգծում են, որ տարածաշրջանում տեղակայված ուժերը վկայում են Իրանի դեմ բազմօրյա արշավի պլանների մասին։

Պարբերականը հիշեցնում է, որ տասնյակ հավելյալ ինքնաթիռներ գտնվում են USS Gerald R. Ford ավիակրի տախտակամածին, որը փետրվարի 23-ին մուտք է գործել Կրետեի ռազմաբազա: Սա արդեն երկրորդ ավիակիրն է, որն ուղարկվել է Մերձավոր Արևելք, և դրա ժամանումը նշանակում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործող նավերի մոտ մեկ երրորդն այժմ գտնվում է այս տարածաշրջանում, նշվում է հրապարակման մեջ:

«Կենտրոնացված ուժերի մասշտաբը նշանակում է, որ ամերիկյան զինվորականները կարող են կատարել Թրամփի ցանկացած որոշում՝ սկսած տևական ու բարձր արդյունավետությամբ արշավից, մինչև ավելի թիրախային ու սահմանափակ հարվածներ», -պարբերականին հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի նախկին տեղակալ Դանա Ստրոուլը, ով այժմ Վաշինգտոնի ինստիտուտի հետազոտությունների տնօրենն է․ այդ կառույցը զբաղվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով:

Նախորդ Լուրը

Լոնդոնը պատժամիջոցներ է կիրառում վրացական 2 հեռուստաընկերության նկատմամբ՝ ռուսական ապատեղեկատվության համար

Հաջորդ Lուրը

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ

22/07/2026
Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
Անվտանգություն

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026
Հաջորդ Lուրը

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)