09-09-2026 / 09:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Թուրքական ավիաուղիները նոր ուղղություն են ուրվագծում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում»․ թուրք հոդվածագիր

2026/02/26 12:48
Թուրքիա, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքական «Turkiyetoday.com» կայքում հրապարակվել է Զ. Գ. Օզփընարի՝ «Թուրքական ավիաուղիները նոր ուղղություն են ուրվագծում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում» վերնագրով հոդվածը, որում շեշտվում է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողի մուտքը Հայաստան կարող է դառնալ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և հոգեբանական շրջադարձային կետ։

Հոդվածում նշվում է, որ «Թուրքական ավիաուղիների» կողմից Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի շուրջ բանակցությունները դիտարկվում են որպես երկար ժամանակ սառեցված հարաբերությունների հնարավոր կարգավորման կարևոր ազդակ։ Ըստ հեղինակի՝ 2026 թվականի մարտից դեպի Երևան ուղիղ չվերթների մեկնարկը և դրանց հաճախականության հետագա ավելացումը փաստացի նշանակում են երկու երկրների միջև օդային կապի վերականգնում։

Հեղինակը գործընթացը կապում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի փակ աշխարհաքաղաքական վիճակից դուրս գալու և տարածաշրջանային տարանցիկ հանգույց դառնալու ռազմավարության մաս։ Նշվում է, որ հզոր միջազգային ավիափոխադրողի մուտքը կարող է նպաստել Հայաստանի ինտեգրմանը միջազգային օդային ցանցերին, խթանել ներդրումների ներգրավումը և զբոսաշրջությունը։

Միաժամանակ հոդվածում ընդգծվում է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողի գործունեությունը Երևանում կարող է ազդել նաև անվտանգության ընկալումների վրա՝ մեղմելով Թուրքիայի նկատմամբ ձևավորված բացասական պատկերացումները՝ տնտեսական փոխկախվածության աճի պայմաններում։

Առանձին ուշադրություն է դարձվում ԱՄՆ-ում, հատկապես Լոս Անջելեսում կենտրոնացած հայկական սփյուռքին։ Ըստ հեղինակի՝ եթե Երևան-Լոս Անջելես ուղղությամբ «Թուրքական ավիաուղիները» առաջարկի մրցունակ և մատչելի ծառայություններ, դա կարող է փոխել սփյուռքի որոշ շրջանակների վերաբերմունքը։

Հոդվածում նաև նշվում է, որ կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փխրուն՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական զգայունությունը և ռուսական գործոնի ազդեցությունը, սակայն ներկայիս միտումները վկայում են Երևանի՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր կատարելու պատրաստակամության մասին։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Հաջորդ Lուրը

Ժնևում մեկնարկել է Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունների երրորդ փուլը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Արցախ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ․ ՔԿ

08/09/2026
Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
Հաջորդ Lուրը

Ժնևում մեկնարկել է Իրանի և Միացյալ Նահանգների բանակցությունների երրորդ փուլը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

09/09/2026

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)