16-04-2026 / 17:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

2025-ի վերջին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը մոտեցել է 3 միլիարդ դոլարի․ ՌԴ առևտրային ներկայացուցիչ

2026/02/26 17:58
Հայաստան, ՌԴ, Տնտեսություն

2025 թվականի արդյունքներով դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալը մոտ է 3 միլիարդ դոլարին։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանում Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական երկխոսություն. Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը։

Նրա խոսքով՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության մասին, կարևոր է հեռու մնալ վերացական ձևակերպումներից։ «Անհրաժեշտ է այն դիտարկել որպես կիրառական տնտեսական մեխանիզմ, որն արդեն իսկ չափելի արդյունքներ է ապահովում ազգային տնտեսությունների համար, այդ թվում՝ Հայաստանի։ 2025 թվականի արդյունքներով կարելի է վստահորեն ասել, որ եվրասիական ուղղությունը առանցքային է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի համար։ Երկրի համախառն արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 21 միլիարդ դոլարը, որից 8,2 միլիարդ դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ անդամ պետություններին», – նշել է Սոլոմինը։

Նա հավելել է, որ հայկական արտահանման ընդհանուր ծավալը գերազանցել է 8 միլիարդ դոլարը, որից ավելի քան 3,2 միլիարդ դոլարը մատակարարվել է ԵԱՏՄ շուկա։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը պահպանում է հանրապետության հիմնական առևտրային գործընկերոջ կարգավիճակը։ «Սա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ շուկան Հայաստանի համար ոչ թե տեսական հեռանկար է, այլ իրապես գործող տնտեսական տարածություն», – ասել է պաշտոնյան։

Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչն ընդգծել է, որ այսօր ԵԱՏՄ-ն միայն ապրանքների առևտուր չէ, այլև արդյունաբերական կոոպերացիա, տեխնոլոգիական և ՏՏ նախագծեր, համատեղ կրթական ծրագրեր, թվային ծառայությունների և էլեկտրոնային հարթակների զարգացում, մասնակցություն անդրսահմանային արտադրական շղթաներին, ինչպես նաև նոր լոգիստիկ երթուղիների ձևավորում։ Զգալի մարդկային կապիտալ, զարգացած ՏՏ ոլորտ և արտահանմանն ուղղված բիզնես ունեցող Հայաստանի համար՝ եվրասիական ինտեգրումը հնարավորություն է ստեղծում ազգային նախագծերը մասշտաբավորել հարյուր միլիոնավոր սպառողներ ունեցող շուկայի վրա։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունն իր առանցքային խնդիրն է համարում եվրասիական ինտեգրումը տեղափոխել կոնկրետ նախագծերի հարթություն, որոնք հասկանալի կլինեն բիզնեսի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինժեներական կենտրոնների և ստարտափների համար։

Նախորդ Լուրը

Իտալական La Stampa-ի հոդվածը՝ Հայաստանի մասին

Հաջորդ Lուրը

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել են (Տեսանյութ)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026
Հայաստան

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026
Ադրբեջան

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Հաջորդ Lուրը

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվել են (Տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)