16-08-2026 / 17:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«35 մլն դրամանոց սեփական բնակարան, բարձր աշխատավարձ ուսումն ավարտելուց հետո։ Ընտրեք զինվորականի մասնագիտությունը»․ Պապիկյան

2026/03/03 14:17
Անվտանգություն, Հայաստան

«Մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ։ Ընտրեք մասնագիտություն, որն ավելի լավն է։ Ամենալավ և ամենաերաշխավորված մասնագիտությունն այսօր հենց զինվորականի մասնագիտությունն է։ Կոչս պատանիներին ու նրանց ծնողներին՝ մտածեք ու կողմորոշվեք հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնի ու դերի»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվում պայմանագրային զինծառայողների համար և զինվորական 4-ամյա կրթություն ստացած անձանց համար։

Պապիկյանը մանրամասնեց․ «4 ամյա կրթությունից հետո, երբ անձն ավարտում է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը 35 միլիոն դրամ է, մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով կարողանում են կատարել այդ գնումը։ Ենթադրվում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է իրացվի ամբողջությամբ։ Գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որն ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620-750 աշխատավարձ։ Ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել այդքան աշխատավարձ, բնակարան»։

Նախորդ Լուրը

Փաշինյանը ցավակցել է Իրանին

Հաջորդ Lուրը

Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
Հայաստան

Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ)

14/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը չպետք է վնաս կրի այս գործողություններից. Իրանի դեսպան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)