Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհում։
Այս մասին հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախորդ անգամ երկու երկրների նախարարները շփվել են մարտի 27-ին:








