16-04-2026 / 15:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս կարող են Իրանում ռազմական գործողություններն ազդել Հայաստանի առևտրային հոսքերի վրա

2026/04/09 16:36
Իրան, Հայաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Իրանի դերը Հայաստանի արտաքին առևտրում, ինչպես նաև բացահայտել այն ապրանքներն ու տնտեսական գործունեության տեսակները, որոնք առավել խոցելի են Իրանում ռազմական գործողությունների սրման և ենթակառուցվածքների խափանումների պայմաններում: Այս մասին կենտրոնը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Կենտրոնի եզրակացություններն են.

  1. «2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 9%-ը իրականացվել է Մեղրիի անցակետով, իսկ եթե բացառենք ոսկու և ադամանդի առևտրաշրջանառություն, ապա այս անցակետին բաժին է ընկնում Հայաստանի առևտրաշրջանառության 11%-ը։
  2. Հայաստանի ապրանքային ներմուծման 11%-ը և արտահանման 6%-ը իրականացվում է հայ-իրանական սահմանով։
  3. Հայ-իրանական սահմանով Հայաստան են ներմուծվում շինարարության մեջ լայնորեն օգտագործվող երկաթից ձողեր (ատամնավոր ամրաններ), նավթային բիտում, ցեմենտ, որոնց մեծ մասը հնարավոր է փոխարինել տեղական արտադրանքով, սակայն դա կարող է հանգեցնել շինարարության ծախսերի որոշակի աճի։ Ընդ որում, 2025 թվականին Հայաստան ներմուծված երկաթից ձողերի 89.1%-ը, նավթային բիտումը գրեթե ամբողջությամբ, ցեմենտի 88.4%-ը և թրծված մոլիբդենի խտանյութի 97.7%-ը ներմուծվել են Մեղրիի սահմանային անցակետով։
  4. 2025 թվականին հայ-իրանական սահմանով ներմուծման 42%-ը կազմել են չինական ծագման ապրանքները, որոնց մեջ առաջատարը մարդատար ավտոմեքենաներն են։ Ընդ որում, Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների շուրջ 9%-ը ներմուծվում է Մեղրիի անցակետով։
  5. 2025 թվականին հայ-իրանական սահմանով արտահանման 73%-ը բաժին է հասնում սիգարետներին։
  6. Հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների դեպքում։ 2025 թվականին Հայաստանից արտահանված սիգարետների 62.5%-ը արտահանվել է Մեղրիի անցակետով հիմնականում ուղղվել է Իրաք և ԱՄԷ։ Ընդ որում, Իրաքին բաժին է հասնում Հայաստանից արտահանվող սիգարետների շուրջ կեսը։
  7. Տրանսպորտային ընկերությունների հետ իրականացված խորքային հարցազրույցները ցույց են տալիս, որ ապրիլի սկզբի դրությամբ մատակարարումների և արտահանման խափանումներ չեն արձանագրվել։ Սակայն նկատվում է տրանսպորտային ծախսերի որոշակի աճ, հատկապես այն դեպքերում, երբ երթուղիները անցնում են ակտիվ ռազմական գործողությունների գոտիներով։
  8. Իրանի տարածքում ենթակառուցվածքների խաթարման և հայ-իրանական սահմանով առևտրի իրականացման անհնարինության պայմաններում Հայաստանի համար օպտիմալ կլինի Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը։ Մասնավորապես, Հայաստանից Իրաք և ԱՄԷ արտահանման պարագայում սա կլիներ ամենաարդյունավետ այլընտրանքային տարբերակը։ Իրանի տարածքում ենթակառուցվածքների խաթարման և հայ-իրանական սահմանով առևտրի իրականացման անհնարինության պայմաններում Հայաստանի համար օպտիմալ կլինի Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը։ Մասնավորապես, Հայաստանից Իրաք և ԱՄԷ արտահանման պարագայում սա կլիներ ամենաարդյունավետ այլընտրանքային տարբերակը։
  9. Ներմուծման դեպքում ևս Թուրքիայի տարածքով փոխադրումների կազմակերպումը կլիներ ավելի արդյունավետ, քան Վրաստանի տարածքով այլընտրանքը»։

Նախորդ Լուրը

Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաջորդ Lուրը

Փաշինյան․ Պուտինի հետ կհանդիպենք հունիսի երկրորդ կեսին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Ադրբեջան

Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել

16/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են վերսկսել բանակցությունները

16/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան․ Պուտինի հետ կհանդիպենք հունիսի երկրորդ կեսին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան առաջին անգամ ապրանք է արտահանվել

16/04/2026

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են վերսկսել բանակցությունները

16/04/2026

Վրաստանում տարրական դասարանների աշակերտների համար համազգեստը դառնում է պարտադիր

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)