01-06-2026 / 07:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հարավային Կորեան հատուկ բանագնաց կուղարկի Իրան՝ Հորմուզի նեղուցում մնացած նավերի հարցով

2026/04/10 13:41
ԱՄՆ, Իրան, Մերձավոր Արևելք, Միջազգային

Հարավային Կորեան որոշել է մոտ օրերս հատուկ բանագնաց ուղարկել Իրան՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հորմուզի նեղուցով այդ երկրի բոլոր նավերի անվտանգ անցման հարցը: Այս մասին հայտնել է CNN-ը։

Որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի պայմանավորվածությունից հետո։ Հվ․ Կորեայի ԱԳՆ-ն հատուկ բանագնաց է նշանակել նախկինում Քուվեյթում դեսպան Չունգ Բյոնգ-հային։ Նրա նշանակմանը նախորդել էր Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյոնի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։

Ներկայումս Հարավային Կորեայի 26 նավ, այդ թվում՝ նավթատարներ, չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով։ Նավատորմային ընկերությունների ներկայացուցիչներն ու վերլուծաբանները նշում են, որ թեև հրադադար է հայտարարվել, իրավիճակի շուրջ անորոշությունը շարունակում է վտանգավոր դարձնել նեղուցով անցումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին: Ռազմական գործողությունների դադարեցումից բացի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացել Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային արտահանման մոտ մեկ հինգերորդը։ Հրադադարից հետո Լիբանանում Իսրայելի ռազմական ռազմական գործողությունների ֆոնին իրանական մամուլը հայտնել է, որ նեղուցով երթևեկությունը սահմանափակումներով է տեղի ունենում:

Նշենք, որ Հարավային Կորեան հանդիսանում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը և առանցքային դեր ունի այդ երկրի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան անվտանգության ռազմավարությունում։ Երկրում տեղակայված են շուրջ 28 հազար ամերիկացի զինծառայողներ:

Նախորդ Լուրը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով

Հաջորդ Lուրը

Եվրոպայում վառելիքի գները զգալիորեն աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026
ԱՄՆ

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Հայաստան

Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

29/05/2026
Հաջորդ Lուրը

Եվրոպայում վառելիքի գները զգալիորեն աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)