Մահացել է Իրանի Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին։ Ապրիլի 1-ին նա ծանր վիրավորում էր ստացել իսրայելական հարձակման հետևանքով։
Խարազին 1997-2005թթ. եղել է ԻԻՀ արտգործնախարարը: 2006 թվականից Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահն էր, 2022-ից՝ Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ 2024թ. Քամալ Խարազին այցելել էր Հայաստան:








