18-04-2026 / 16:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

2026/04/18 13:38
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ իրականացնելու ուղղությամբ։ Վարչապետն այս մասին հայտնել է ՀՀ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում։

«Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների շփումները լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-նշել է վարչապետն՝ անդրադառնալով վերջին շրջանում վերոնշյալ երկրների պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող շփումների ու հանդիպումների ակտիվացմանը վերաբերող հարցին։

Խոսելով արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ճակատագրի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հեռանկարներին վերաբերող հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ առումով նորություններ չկան։

«Նոր բան չկա, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,-ասաց վարչապետը։ Այդ համատեքստում նա նաև հիշեցրեց, որ թուրքական ավիաընկերություններից մեկն արդեն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան։

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ իր համար հարցն այն չէ, թե տեղի կունենան արդյո՞ք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հարցն այն է, թե դա ե՞րբ տեղի կունենա։ Ըստ նրա՝ այժմ աշխատանքներ են իրականացվում, որ դրանք հնարավորինս շուտ տեղի ունենան։

Նախորդ Լուրը

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

Հաջորդ Lուրը

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հայաստան

Թբիլիսիում կանցկացվի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

18/04/2026
Թուրքիա

Իրակլի Կոբախիձեն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անթալիայում

18/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)