23-10-2026 / 22:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

2026/04/20 15:45
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ապրիլի 17-19-ը կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ներին։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ հավելելով, որ նախապատրաստական աշխատանքները ավարտված են, սահմանին անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ստեղծված։

«Հայաստանը պատրաստ է այսօր, նույնիսկ պատրաստ էր երեկ։ Մենք պատրաստ ենք թե՛ քաղաքական, թե՛ տեխնիկական առումով, սահմանին անհրաժեշտ բոլոր աշխատանքներն ավարտված են։ Այս փուլում որոշումը Թուրքիայի կողմում է»,- նշել է Կոստանյանը։

Հարցին՝ արդյոք նախատեսվո՞ւմ է նոր հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, Կոստանյանը պատասխանել է, որ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, սակայն երկու առաջնորդները կապի մեջ են։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Կոստանյանը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է խաղաղություն, և այժմ ուշադրությունը կենտրոնացած է տնտեսական համագործակցության ու առևտրի զարգացման վրա։ Նա հավելել է, որ սահմանազատման նման տեխնիկական գործընթացները ընթանում են բնական հունով։

Խոսելով ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին՝ Կոստանյանը նշել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Նա ընդգծել է տարածաշրջանում հրադադարի կայուն և երկարատև լինելու կարևորությունը՝ նշելով, որ երկարաժամկետ խաղաղության նկատմամբ կա զգուշավոր լավատեսություն։

Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ փոխնախարարն ընդգծել է, որ դրանք ազդեցություն ունեն գլոբալ շուկաների վրա, ինչն էլ անուղղակիորեն ազդում է Հայաստանի տնտեսության վրա։ Նա ընդգծել է, որ մինչ այժմ լուրջ ճգնաժամ չի արձանագրվել, սակայն գործընթացի երկարաձգման դեպքում երկրի տնտեսական աճն ու ընդհանուր պատկերը կարող են տուժել։

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի բնակչության 24.8%-ը երեխաներ են

Հաջորդ Lուրը

Լիբանան-Իսրայել բանակցությունները պետք է առանձնացվեն Իրանի հետ հակամարտությունից․ Լիբանանի նախագահ

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Լիբանան-Իսրայել բանակցությունները պետք է առանձնացվեն Իրանի հետ հակամարտությունից․ Լիբանանի նախագահ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)