04-05-2026 / 22:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2026/05/04 19:29
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

«Մտքերի արդյունավետ փոխանակություն է տեղի ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ողջունել ենք Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»,- այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը X-ի միկրոբլոգում իր հերթին նշել է, որ Երևանում համապարփակ և արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Նորին Գերազանցություն Փաշինյանի հետ մեր հանդիպմանը մենք համակողմանիորեն գնահատեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների և կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը»,-նշել է Թուրքիայի փոխնախագահը։

Յըլմազը կարևորել է նաև կարգավորման գործընթացում արձանագրվող առաջընթացը։

«Մենք հատկապես ուրախ ենք, որ կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը բերում են կոնկրետ առաջընթացի»,- գրել է նա։

Անդրադառնալով Անիի կամրջի վերականգնմանը՝ Յըլմազը նշել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նույնպես կնպաստի խաղաղության և անվտանգության ամուր միջավայրի ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանային համագործակցությանը։

«Տարածաշրջանային խաղաղության, երկխոսության և կայունության հիման վրա մենք վճռականորեն շարունակելու ենք մեր մոտեցումը Հարավային Կովկասում կարգավորման խթանմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը»,- ընդգծել է Յըլմազը։

Թուրքիայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հյուրընկալության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի հետագա դրական զարգացումներին։

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նախորդ Լուրը

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026
Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)