Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet»-ում հրապարակվել է նյութ՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն արագացել է. սահմանային անցակետերը կարող են բացվել հունիսի 4-ին» վերնագրով։
«Հայաստանում ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Հաղորդվում է, որ հարցումներում առաջատար է Փաշինյանի կուսակցությունը։ Նշվում է, որ սահմանների բացումը ընտրություններից առաջ կարող է ավելացնել Փաշինյանի հանրային աջակցությունը և հեշտացնել հնարավոր սահմանադրական փոփոխությունները։ Այս համատեքստում սահմանային անցակետերը կարող են բացվել 2026 թվականի հունիսի 4-ին», նշվել է նյութում։
Ըստ թուրքական կայքի՝ այդ ամսաթիվը խորհրդանշական է, քանի որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի պայմանագիրը։




