11-05-2026 / 13:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձագետ․ Ինչու և ինչպես են «ներշնչվել» պարոնայք Պուտինն ու Ալիևը

2026/05/11 11:33
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն


Անցած օրերին Հայաստանի հետ հարաբերություններին են անդրադարձել Երևանի համար կարևոր երկու դերակատարների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Ընդ որում, երկու պաշտոնյաների խոսույթների տրամաբանությունն էլ նունն է՝ որոշակիորեն «ոգեշնչված» Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունների նկատմամբ «աններդաշնակ» վերաբերմունքից։ Նման կարծիք է հայտնել փորձագետ Արմեն Պետրոսյանը։

ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադարձի համատեքստումում Վլադիմիր Պուտինի խոսքում հայ ժողովրդի շահերի կարևորման շեշտադրումը հերթական անգամ ընդգծում է Ռուսաստանի քայլերի սահմանափակ լինելու հանգամանքը Հայաստանի արտաքին մանևրի հնարավորությունները կաշկանդելու հարցում. ասել է, թե՝ Ռուսաստանը չի անի քայլեր, որոնք կարող են վնասել հայ ժողովրդին։ Հետևաբար, ինչպես տվյալ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև հայաստանյան ընտրական գործընթացի ավարտը, նաև Արևմուտքի հետ համագործակցության մասով Հայաստանին հղվելիք ռուսաստանյան ուղերձներն առավելապես տեղավորվելու են ընտրական գործընթացի վրա ազդելու Մոսկվայի քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում էլ որևէ կերպ Մոսկվայի շահերից չի բխում Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացումը. ամբողջովին նույն մոտեցումը հանգուցային է նաև Երևանի համար։

Իլհամ Ալիևի դեպքում դրսևորվում է կանխատեսելի Հայաստանի և Արրցախի Հանրապետությունների դեմ ռազմական հաջողությունները ներքաղաքական խոսույթում կիրառելու ուղեգիծի շարունակականությունը։ Վստահաբար, տարածաշրջանում մշտապես առաջինը լինելու մրցակցային մոլուցքը, ներքաղաքական օբյեկտիվ իրողությունները Բաքվի վարչակարգի հռետորաբանության շրջանակում են պահպանելու վերոնշյալ խոսույթը։

Միևնույն ժամանակ, հայաստանյան իրադարձություններից ազդվածության ակնհայտ ցուցիչ է նաև Ադրբեջանի առաջնորդի խիստ չափազանեցված հետևյալ հայտարարությունը. «Մենք Հայաստանը ոչնչացնելու մտադրություն չունեինք, Հայաստանի անկախությունն իր ձեռքից խլելու մտադրություն չունեինք»։
Վերոնշյալի համատեքստում կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանն այն դերակատարը չէ, որը կարող է որևէ միջազգայնորեն ճանաչված պետության «անկախությունից զրկել». դա բացառապես ներքին սպառման խոսույթ է։ Այս դեպքում, Ադրբեջանում մինչ օրս առկա՝ անկախության կորստի մտավախությունը/հնարավորությունը փորձ է արվում ներկա աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում առնվազն քարոզչական և վերլուծական դիսկուրսում պահպանել, չնայած որ Ադրբեջանում անկախության կորուստն ընկալվում է հստակ թիրախային այլ ներքին իրողության համատեքստում։

Այո, Հարավային Կովկասի հարևանությամբ կան մեծ պետություններ, որոնք պատմականորեն խոչընդոտել են տարածաշրջանում անկախ պետականությունների հետ կապված գործընթացներին, բայց դա ոչ ներկա գլոբալ իրողությունների պայմաններում, և, իհարկե, կրկին՝ ոչ տարածաշրջանի ներսքին ռեսուրսով։

Նախորդ Լուրը

Թրամփը Իրանի պատասխան առաջարկը որակել է «բացարձակապես անընդունելի»

Հաջորդ Lուրը

Եվրոպայում գազի պաշարները զգալիորեն նվազել են

Այլ Լուրեր

Հայաստան

Պուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներ

11/05/2026
Կարևոր

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումներին․ Մարթա Կոս

11/05/2026
Հայաստան

«1000 դհոլ» նախագիծը կարող է դառնալ Արա Գևորգյանի չորրորդ համաշխարհային ռեկորդը

11/05/2026
Հաջորդ Lուրը

Եվրոպայում գազի պաշարները զգալիորեն նվազել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներ

11/05/2026

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումներին․ Մարթա Կոս

11/05/2026

Վրաստանում սկսվել է եկեղեցական ընդլայնված ժողովը, որը կընտրի նոր Կաթողիկոս-Պատրիարքին

11/05/2026

«1000 դհոլ» նախագիծը կարող է դառնալ Արա Գևորգյանի չորրորդ համաշխարհային ռեկորդը

11/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)