13-05-2026 / 15:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ առևտրային սահմանափակումների վերացումը

2026/05/13 14:08
Թուրքիա, Հայաստան, Տնտեսություն

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումների վերացումըգնահատել է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր առաջընթաց։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ այս որոշումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, գործարար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանմանը։ Նրա խոսքով՝ սա ևս մեկ քայլ է լիարժեք հարաբերությունների հաստատման ճանապարհին, որը հետագայում կարող է հանգեցնել սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծել է, որ նոր կարգավորման արդյունքում հնարավոր կլինի երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռների դեպքում որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել «Հայաստան» կամ «Թուրքիա»։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև մաքսային առումով ուղիղ առևտուրն արդեն հնարավոր է՝ առանց լրացուցիչ վերաձևակերպումների։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական և բյուրոկրատական գործընթացները։

Նախորդ Լուրը

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել. Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

Հաջորդ Lուրը

Ախալցխայի հայկական եկեղեցու պատերից հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

Այլ Լուրեր

Հայաստան

Ախալցխայի հայկական եկեղեցու պատերից հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

13/05/2026
Թուրքիա

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել. Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

13/05/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ․ ՀՀ հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

13/05/2026
Հաջորդ Lուրը

Ախալցխայի հայկական եկեղեցու պատերից հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր կաթողիկոս֊պատրիարքին

13/05/2026

Սերգել Լավրովը մեկնում է Հնդկաստան

13/05/2026

Ախալցխայի հայկական եկեղեցու պատերից հանել են սրբապատկերներն ու դրել աղբամանի մոտ

13/05/2026

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ առևտրային սահմանափակումների վերացումը

13/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)