16-08-2026 / 09:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր կաթողիկոս֊պատրիարքին

2026/05/13 15:08
Մշակույթ, Վրաստան

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով։ Այդ մասին հայտնում են դեսպանությունից։

«Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։

Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին»,- նշել է դեսպանը։

Նորընտիր պատրիարք Շիոն 57 տարեկան է։ Մինչև 1993 թվականին վանական ձեռնադրվելը Շիոն սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականին նա ավարտել է Բաթումի հոգևոր ճեմարանը, այնուհետև իր աստվածաբանական կրթությունը շարունակել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի կողմից նա ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010 թվականին բարձրացել է միտրոպոլիտի հոգևոր աստիճանի։ 2017 թվականին կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հրամանագրով միտրոպոլիտ Շիոն նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։

Վրաստանի 141-րդ կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկանում։

Նախորդ Լուրը

Սերգել Լավրովը մեկնում է Հնդկաստան

Հաջորդ Lուրը

Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Եվրոպան կբախվի նավթի ու մազութի պակասի հետ․ հետազոտություն

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026
Վրաստան

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026
Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
Հաջորդ Lուրը

Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Եվրոպան կբախվի նավթի ու մազութի պակասի հետ․ հետազոտություն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)