Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Հնդկաստան։ Եռօրյա այցի ընթացքում նա կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ և կմասնակցի մայիսի 14-15-ը ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Լավրովը կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցի շրջափակումը և ռուս-ուկրաինական համակարտությունը։
BRICS-ի հանդիպման ընթացքում մասնակիցները կքննակեն գլոբալ կառավարման բարելավման, Գլոբալ հարավի երկրների դերի ուժեղացման և սեպտեմբերին Նյու Դելիում կայանալիք խմբի գագաթնաժողովին առնչվող հարցեր։






