30-06-2026 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ. Պապոյան

2026/05/13 17:09
Իրան, Հայաստան, Տնտեսություն

Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այդ մասին Ապարանում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մայիսի սկզբին Հայաստան շատ քիչ քանակով հեղուկ գազ էր մտնում, ինչի հետևանքով հիմնականում հեղուկ գազ չկար։ Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է: Հայաստանում կա արդեն հեղուկ գազ բոլոր տեղերում»,- նշել է Պապոյանը։

Հեղուկ գազը վերջին օրերին գերազանցում էր 300 դրամը, սակայն այսօր արդեն, ըստ Պապոյանի, այն կարելի է գնել 240 դրամով, բայց այդ գինը դեռ պետք է իջնի:

«Իրանում Էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, ինչն էլի գները կիջեցնի»,- նշել է նախարարը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ից բերված գազին, ապա, ըստ Պապոյանի, Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայումս իրականացվում են անխափան, սակայն Ռուսաստանում գնաճ է տեղի ունեցել, ինչն իր ազդեցությունն է ունեցել հայկական շուկայի վրա։ Ըստ նախարարի՝ հեղուկ գազի գնի վրա իր ազդեցությունն են ունեցել նաև Ռուսաստանում արտահանման հետ կապված որոշ պետական տուրքեր:

«Այս փուլում կարճաժամկետում վերադարձը հին գներին մի քիչ պակաս իրատեսական եմ համարում շատ պարզ պատճառով, քանի որ Ռուսաստանում գներն ավելացել են, և պետական տուրք է դրվել արտահանման վրա: Ինձ այդպես են զեկուցել: Այն որոշակիորեն գնի վրա ազդեցություն ունեցել է: Հարցը մեր օրակարգում է: Հիմա չեմ ուզում ասել գին, բայց եթե մի շաբաթ հետո 200 դրամ լինի, ֆանտաստիկ կլինի»,- հայտնել է նա՝ հավելելով, թե Կառավարությունը շարունակում է աշխատել, որպեսզի Իրանից ու Ռուսաստանից ավելի մեծ ծավալով հեղուկ գազ ներկրվի Հայաստան:

Նախորդ Լուրը

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հաջորդ Lուրը

Իրանի արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

Այլ Լուրեր

Կարևոր

Նոր բացահայտումներ Ամբերդում․ հայտնաբերվել են Թամար թագուհու՝ բացառիկ արժեք ներկայացնող մետաղադրամը և մարդու կմախք

29/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանը քննադատել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

29/06/2026
Թուրքիա

Թուրքիայում պատմական հայկական առանձնատները վերածվում են առևտրային օբյեկտների

29/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանի արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա

29/06/2026

Նոր բացահայտումներ Ամբերդում․ հայտնաբերվել են Թամար թագուհու՝ բացառիկ արժեք ներկայացնող մետաղադրամը և մարդու կմախք

29/06/2026

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժեր․ զոհերի թիվը հասել է ավելի քան 1400-ի

29/06/2026

Ադրբեջանը քննադատել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

29/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)