Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապերի խզմամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,- նշել է ԱԳ նախարարը։ Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ համար են նմանատիպ հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, Միրզոյանը պատասխանել է, որ չգիտի և չի ցանկանում մեկնաբանել դրանք։
Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի Դմիտրի Մեդվեդևն ասել էր, թե ՀՀ-ն որդեգրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին, և նրա վարած քաղաքականության արդյունքում այն կկորցնի ռուսական շուկան և ամբողջ ԵԱՏՄ-ն:








