01-06-2026 / 12:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

2026/06/01 10:25
ԱՄՆ, Իրան, Միջազգային

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ռազմական օբյեկտներին. Վաշինգտոնը օբյեկտներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է ամերիկյան ավիաբազայի ռմբակոծման մասին։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Պարսից ծոցի ափին իրականացված հարվածները պատասխան են եղել «իրանական ագրեսիվ գործողություններին», այդ թվում՝ միջազգային ջրերում գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցմանը։

CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ ամերիկյան կործանիչները ոչնչացրել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր, ցամաքային կառավարման կայան և երկու հարվածային անօդաչու թռչող սարք, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանով անցնող նավերի համար։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ ի պատասխան թիրախավորել է այն ավիաբազան, որն ԱՄՆ-ն օգտագործել էր Իրանի վրա հարձակում իրականացնելու համար։ Թեհրանը չի հստակեցրել, թե որ ռազմաբազայի մասին է խոսքը։

Միևնույն ժամանակ, Քուվեյթի պետական KUNA գործակալությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը որսացել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Ըստ աղբյուրի՝ ամբողջ երկրում հնչել են տագնապի ազդանշաններ։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ Լուրը

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

Հաջորդ Lուրը

Նեթանյահուն հանձնարարել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն հանձնարարել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում

01/06/2026
ԱՄՆ

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Հայաստան

Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

29/05/2026
Հաջորդ Lուրը

Նեթանյահուն հանձնարարել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ աթլետը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

01/06/2026

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

01/06/2026

Նեթանյահուն հանձնարարել է ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանում

01/06/2026

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

01/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)