Հունիսի 2-ից Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին անցնում է ամբողջական շահագործման՝ վրացական հատվածի արդիականացման ավարտից հետո: Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ արդիականացված Մարաբդա-Կարծախ հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 180 կմ։ Ծրագրի շրջանակում վերակառուցվել է 153 կմ երկաթուղի, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան գիծ։
Նշվում է, որ նախագծի լիարժեք գործարկումից հետո ԲԹԿ երկաթուղու բեռնափոխադրման թողունակությունը կավելանա՝ հասնելով տարեկան մինչև 5 միլիոն տոննայի։ Նախագծի հայտարարված նպատակն է տարածաշրջանային կապերի, Ասիա-Եվրոպա բեռնափոխադրումների հնարավորությունների ամրապնդումը։







