25-07-2026 / 08:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունում ներքին ճգնաժամը խորանում է

2026/06/09 17:00
Թուրքիա, Քաղաքականություն

Լարված իրավիճակ է ստեղծվել Անկարայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքի մոտ, որտեղ միաժամանակ հավաքվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) տարբեր թևերի կողմնակիցները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին։

Ըստ հաղորդումների՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ կուսակցության ներսում երկու հակադիր քաղաքական գործիչներ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն և Օզգյուր Օզելը, հայտարարել են, որ պատրաստվում են ելույթ ունենալ նույն օրը և նույն ժամին՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Ժամը 13:00-ին նախատեսված նիստերի համընկնումը հանգեցրել է կողմնակիցների զանգվածային հավաքների թե՛ խորհրդարանի շենքի մոտ, թե՛ կուսակցության կենտրոնակայանի շրջակայքում։ Ոստիկանությունը մի քանի անգամ կանխել է անվտանգության պատնեշները ճեղքելու փորձերը, ինչի պատճառով խորհրդարանի տարածքը ժամանակավորապես փակվել է այցելուների համար։

Իրավիճակի սրման ֆոնին Քեմալ Քըլըչդարօղլուն որոշել է խմբակցության նիստը տեղափոխել կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ նշելով, որ այդ քայլը կատարվել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի դիմումից հետո։ Նա ընդգծել է, որ չի ցանկանում դառնալ «կեղտոտ խաղերի գործիք» և կոչ է արել խուսափել ներքին բախումներից։ Միաժամանակ Օզգյուր Օզելի կողմնակիցները հավաքվել են խորհրդարանում՝ պնդելով, որ նա շարունակում է մնալ կուսակցության լեգիտիմ ղեկավար և պետք է ունենա խմբակցության նիստում ելույթ ունենալու իրավունք։

Լարվածության հիմքում, ըստ թուրքական աղբյուրների, մայիսին կայացված դատական որոշումն է, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի CHP-ի համագումարը, և ժամանակավորապես վերականգնվել են Քըլըչդարօղլուի լիազորությունները՝ մինչև վերջնական դատական որոշում։ Կուսակցության ներսում իրավիճակը շարունակում է մնալ անորոշ, իսկ կողմերի միջև բանակցությունները դեռ ընթանում են՝ բախումներից խուսափելու նպատակով։ Վերլուծաբանների կարծիքով՝ CHP-ում խորացող ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի ընդդիմադիր դաշտի քաղաքական հավասարակշռության վրա։

Նախորդ Լուրը

Կրեմլը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ սպասում են ընտրությունների վերջնական գնահատականներին

Հաջորդ Lուրը

Իրանն ու Միացյալ Նահանգները հերթական փոխադարձ հարվածներն են հասցրել

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
ԱՄՆ

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանն ու Միացյալ Նահանգները հերթական փոխադարձ հարվածներն են հասցրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)