Իրանի արտգործնախարարությունը անդրադառնալով ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սևամորթ քաղաքացու՝ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիկրառվող բռնի գործողություններին, հայտարարել է. «ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է ահաբեկել և լռեցնել լրագրողներին, որոնք լուսաբանում են Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերը»:
Նախարարության հայտարարության մեջ ասված է. «Հաղորդումների համաձայն, ոստիկանությունն ավելի քան 100 հարձակում է իրականացրել լրագրողների դեմ»:
Նշելով, որ աշխարհը հետևում է ԱՄՆ-ի իրադարձություններին, նախարարությունը հայտնել է. «Դոնալդ Թրամփը, թաքնվելով ապաստարանում, փորձում է հաղթել ցուցարարներին, հեռացնելով լրագրողներին»:
Արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես անդրադառնալով թեմային, Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է. «Եվրոպան, որը արագ դատում է ոչ արևմտյան հասարակություններին, այս անգամ լռում է»:
«Եթե Եվրոպան շարունակի լռել ԱՄՆ-ում ժողովրդի և լրատվամիջոցների դեմ կիրառվող բռնությունների մասին, ապա պետք է ընդմիշտ փակի իր բերանը», – ասաց Զարիֆը:
Ըստ ոստիկանության և ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ԱՄՆ-ում ձերբակալվել է առնվազն 5.600 ցուցարար: