17-06-2026 / 13:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն հրատապ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանին՝ ռուսական արգելքների ֆոնին. FT

2026/06/17 10:25
Հայաստան, ՌԴ, Տնտեսություն

Եվրամիությունը պատրաստվում է հրատապ կարգով տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին՝ մեղմելու ռուսական կողմից ՀՀ ապրանքների ներմուծման սահմանափակումների հետևանքները: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Եվրահանձնաժողովը այսպես կոչված «ինքնավար առևտրային միջոցներ» է մշակում, որոնք կնվազեցնեն հայկական պարենային և գյուղատնտեսական ապրանքների արտահանման մաքսատուրքերը։ «Հիմա ժամանակն է, որ մենք քայլ անենք, աջակցենք նրանց և ցույց տանք, որ կարող ենք լինել հուսալի գործընկեր», – FT-ին հայտնել է ծրագրին տեղյակ պաշտոնյաներից մեկը։

Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Օլոֆ Գիլը հաստատել է, որ նոր միջոցները նպատակ ունեն օգնել հայկական բիզնեսին մուտք գործել ԵՄ շուկա և աջակցել տնտեսության ամենախոցելի հատվածներին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ նոր արտոնությունները կընդգրկեն ռուսական արգելքի տակ հայտնված 20 ապրանքատեսակների մեծ մասը, որոնց տարեկան արտահանման արժեքը կազմում է շուրջ 420 միլիոն եվրո։

Նախագիծը, որը դեռ պետք է արժանանա ԵՄ անդամ երկրների մեծամասնության և Եվրախորհրդարանի հավանությանը, կարող է պաշտոնապես ներկայացվել առաջիկա շաբաթների ընթացքում։ Զուգահեռաբար, հուլիսի սկզբին Հայաստան է ժամանելու ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

Հոդվածում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Մոսկվային թույլ է տալիս խեղդող օղակում պահել երկրի արտահանումն ու ներմուծումը, ինչը նաև բարդեցնում է ԵՄ-ի կողմից Երևանի հետ արտոնյալ առևտրային գործարքների կնքումը։

FT-ն ընդգծում է, որ հայկական արտահանման առանցքային ճյուղերից մեկի՝ կոնյակի համար արտոնություններ սահմանելը որոշակի բարդություններ է առաջացրել Եվրահանձնաժողովում՝ հաշվի առնելով Ֆրանսիայի համար սեփական կոնյակի արտադրության պաշտպանության կարևորությունը։ Բացի այդ, դեպի ԵՄ արտահանման գլխավոր խոչընդոտներից է մնում դեպի ծով ելք չունեցող Հայաստանից փչացող ապրանքների տեղափոխման լոգիստիկան՝ Վրաստանի կամ Թուրքիայի տարածքով։

«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ԵՄ նախորդ աջակցությունն ապացուցեց, որ ռուսական մարտավարությունը հակառակ արդյունքն է տալիս։ Այդուհանդերձ, փորձագետը զգուշացրել է, որ Հայաստանի առևտրում Ռուսաստանի ունեցած հսկայական դերի պատճառով ԵՄ առաջարկվող քայլերը կլինեն միայն «ժամանակավոր կամ սահմանափակ»՝ ծառայելով որպես իրավիճակային լուծում, որը բավարար չէ ռուսական տնտեսական գերիշխանությունը լիովին չեզոքացնելու համար։

Նախորդ Լուրը

ՀՀ դեսպանն ու Իրանի մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Մեղրի-Նորդուզ անցակետի աշխատանքը

Հաջորդ Lուրը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի շուրջ խաղաղության ակնկալիքների ֆոնին նավթը շարունակում է էժանանալ

17/06/2026
Հայաստան

«Ռոսսելխոզնադզոր». Հայկական արտադրանքի արգելքը քաղաքական դրդապատճառներ չունի

17/06/2026
Իրան

ՀՀ դեսպանն ու Իրանի մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Մեղրի-Նորդուզ անցակետի աշխատանքը

17/06/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իտալիան հրաժարվում է ուկրաինացի մանկատան երեխաներին վերադարձնել հայրենիք

17/06/2026

Իրանի շուրջ խաղաղության ակնկալիքների ֆոնին նավթը շարունակում է էժանանալ

17/06/2026

Մեսսիի հերթական ռեկորդները Մունդիալում. նա կրկնել է Միրոսլավ Կլոզեի արդյունքը

17/06/2026

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)