18-06-2026 / 12:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի և ԱՄՆ-ի նախագահները ստորագրել են հուշագիրը. Ի՞նչ դրույթներ կան տեքստում

2026/06/18 09:31
ԱՄՆ, Իրան, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ թեև ի սկզբանե որոշվել էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը Ժնևում ստորագրվի, վերջին 24 ժամում որոշումը փոխվել է, և երկու երկրների ղեկավարները այն ստորագրել են հեռավար ձևաչափով:

«Այս որոշման համար բազմաթիվ պատճառներ կան, որոնցից ամենակարևորն այն է, որ երբ տեքստը ստորագրվի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, դրա խախտման գինը նույնպես ավելի բարձր կլինի: Հաշվի առնելով անցյալի փորձը՝ մեր նախապատվությունն այն էր, որ համաձայնագիրը ստորագրվեր հենց այս մակարդակով: Կարծում եմ՝ այլ արարողության անցկացումն արդեն անիմաստ է»,-նշել է խոսնակը: 

Հուշագրի տեքստը բաղկացած է 14 կետից, մասնավորապես՝

1.Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ներկայիս պատերազմում նրանց դաշնակիցները, ստորագրելով սույն փոխըմբռնման հուշագիրը, հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին և պարտավորվում են այսուհետ ոչ մի պատերազմ կամ ռազմական գործողություն չսկսել միմյանց դեմ, ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և երաշխավորել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի մշտական դադարեցման և այս կետի մնացած դրույթները։

2.Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3.Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում են բանակցություններ վարել և հասնել վերջնական համաձայնության առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

4.Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսում է վերացնել իր ծովային շրջափակումը և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած խոչընդոտում կամ միջամտություն, և 30 օրվա ընթացքում ամբողջությամբ կդադարեցնի ծովային շրջափակումը։ Այս ժամանակահատվածում նավերի տեղաշարժը կհամապատասխանի մինչպատերազմյան երթևեկության ծավալներին, որը կվերականգնվի Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում իր զինված ուժերը դուրս բերել Իրանի Իսլամական Հանրապետության հարակից տարածքներից։

5.Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավելագույն ջանքերով միջոցառումներ կձեռնարկի՝ Պարսից ծոցից Օմանի ծով և հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար՝ միայն 60 օր ժամկետով։ Առևտրային նավերի տեղաշարժը կսկսվի անմիջապես և կվերականգնվի 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տեխնիկական ու ռազմական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցություններ կվարի Օմանի Սուլթանության հետ՝ Հորմուզի նեղուցում ապագա կառավարման և ծովային ծառայությունների սահմանման շուրջ՝ համաձայն կիրառելի միջազգային իրավունքի և Հորմուզի նեղուցի ափամերձ երկրների ինքնիշխան իրավունքների, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Պարսից ծոցի ափամերձ այլ երկրների հետ։

6. Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար ստեղծել կողմերի միջև համաձայնեցված հաստատուն ծրագիր՝ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Այս ծրագրի իրականացման մեխանիզմը կհաստատվի 60 օրվա ընթացքում՝ որպես վերջնական համաձայնագրի մաս։ Համապատասխան ֆինանսական գործարքների համար անհրաժեշտ բոլոր հաստատումները, չեղարկումները և թույլտվությունները կտրամադրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։

7.Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի բանաձևերը և ԱՄՆ բոլոր միակողմանի՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային պատժամիջոցները՝ համաձայնեցված ժամանակացույցի համաձայն, որը կլինի վերջնական համաձայնագրի մաս։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված պատժամիջոցների դադարեցման հարցի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։

8.Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է, որ չի արտադրի և ձեռք չի բերի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են լուծել կուտակված հարստացված նյութերի կարգավիճակի հարցը կողմերի միջև համաձայնեցված մեխանիզմի միջոցով և 7-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան՝ առնվազն տեղում նոսրացման եղանակով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Երկու կողմերը նաև համաձայնում են քննարկել հարստացման հարցը և երկու կողմերի միջև համաձայնեցված այլ հարցեր, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային կարիքներին՝ գոհացուցիչ շրջանակի հիման վրա, որը կհամաձայնեցվի վերջնական համաձայնագրում։ Վերջնական համաձայնագիրը կհաստատի սույն կետի դրույթները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունում են վերը նշված միջուկային հարցերի հիմնարար կարևորությունը և հայտնում են իրենց մտադրությունը՝ բանակցություններում անհապաղ անդրադառնալու այս հարցերին՝ դրանց շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու նպատակով։

9.Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են պահպանել առկա վիճակը մինչև վերջնական համաձայնագրի կնքումը. Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր միջուկային ծրագրում առկա վիճակը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Իրանի դեմ և լրացուցիչ ռազմական ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։

10.Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների դադարեցումը Գանձապետարանի կողմից բացառության թույլտվություններ (waiver) թողարկել՝ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց ածանցյալների արտահանման, ինչպես նաև բոլոր առնչվող ծառայությունների, ներառյալ բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրումների և այլնի համար։

11.Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է սույն փոխըմբռնման հուշագրի կատարմամբ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանափակված կամ սառեցված միջոցներն ու ակտիվներն ամբողջությամբ հասանելի դարձնել օգտագործման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում երկկողմանիորեն համաձայնության կգան այս միջոցների ապասառեցման ընթացակարգի շուրջ։ Այս միջոցները, անկախ նրանից՝ կպահվեն հիմնական հաշվում, թե կփոխանցվեն, պետք է ամբողջությամբ օգտագործելի լինեն Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից որոշված ցանկացած վերջնական շահառուի վճարումներ կատարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է այս կապակցությամբ տրամադրել բոլոր անհրաժեշտ հաստատումներն ու թույլտվությունները։

12.Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնում են ստեղծել գործադիր մեխանիզմ՝ սույն փոխըմբռնման հուշագրի հաջող իրականացմանը և վերջնական համաձայնագրի ապագա պահպանմանը հետևելու համար։

13.Սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո և սույն հուշագրի 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի իրականացման մեկնարկի ու այդ միջոցառումների իրականացման շարունակականության պայմանով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ՝ բացառապես մնացած կետերի վերաբերյալ։

14.Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։

Նախորդ Լուրը

2026-ին Ադրբեջանից Հայաստան 11 մլրդ դոլարի ապրանք է արտահանվել

Հաջորդ Lուրը

Տնտեսության միջին տարեկան աճի տեմպով Հայաստանը երկրորդն է հարևանների շարքում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Տնտեսության միջին տարեկան աճի տեմպով Հայաստանը երկրորդն է հարևանների շարքում

18/06/2026
Իրան

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողություն կանցկացվի նաև Իրաքում

17/06/2026
ԱՄՆ

Հռոմի պապ․ ԱՄՆ-Իրան համաձայնությունը պետք է վերջ դնի պատերազմին և միջուկային զենքին

17/06/2026
Հաջորդ Lուրը

Տնտեսության միջին տարեկան աճի տեմպով Հայաստանը երկրորդն է հարևանների շարքում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տնտեսության միջին տարեկան աճի տեմպով Հայաստանը երկրորդն է հարևանների շարքում

18/06/2026

Իրանի և ԱՄՆ-ի նախագահները ստորագրել են հուշագիրը. Ի՞նչ դրույթներ կան տեքստում

18/06/2026

2026-ին Ադրբեջանից Հայաստան 11 մլրդ դոլարի ապրանք է արտահանվել

17/06/2026

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանները

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)